Կայացավ «ՀՀ-ում փաթեթավորման թափոնների ԴՎՀ ներդրման հնարավորությունները» խորագրով առցանց խորհրդատվական աշխատաժողովը

11 Փտր 2021

Կայացավ «ՀՀ-ում փաթեթավորման թափոնների ԴՎՀ ներդրման հնարավորությունները» խորագրով առցանց խորհրդատվական աշխատաժողովը

Սույն թվականի փետրվարի 11-ին    Zoom հարթակի միջոցով կայացավ  «Հայաստանի Հանրապետությունում փաթեթավորման թափոնների դեպոզիտային (կանխավճարի) վերադարձման համակարգի (ԴՎՀ) ներդրման հնարավորությունները» խորագրով առցանց խորհրդատվական աշխատաժողով, որին նաև մասնակցում էին «Civil Voice» ՀԿ-ի փորձագետ Սիլվա Ադամյանը և ներկայացուցիչ Նաիրե Սահակյանը։ Հանդիպման ընթացքում փորձագետ Սիլվա Ադամյանը բարձրաձայնեց այն խնդիրը, որ չնայած քաղաքապետարանի կողմից իրականացված որոշակի աշխատանքների, աղբի տեսակավորման հետ կապված, այնուամենայնիվ, ՀՀ-ում դեռ արդիական է հանրության էկոլոգիական մոտեցման խնդիրը։ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն