Ֆոսֆորական զինամթերքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

04 Նմբ 2020

Ֆոսֆորական զինամթերքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Սույն թվականի հոկտեմբերի 30-ին Ադրբեջանը արգելված ֆոսֆորային ռումբ է կիրառել Արցախի անտառների ուղղությամբ՝ նպատակ ունենալով թունավորելու և հրդեհելու անտառները։

Ադրբեջանական վանդալիզմի արդյունքում կիրառված արկերը փորձել են տարածել հնարավորինս լայն մասշտաբով։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ Թուրքիան 2018 և 2019 թթ․ ևս կիրառել է ֆոսֆորային ռումբեր Սիրիայի հյուսիսում ընդդեմ քրդերի։

Սպիտակ ֆոսֆորը  իրենից ներկայացնում է չափազանց թունավոր տարր, որն ունի տհաճ հոտ և  անգամ նրա փոքր չափաբաժինն օդի հետ շփման արդյունքում  առաջացնում է սպիտակ ծուխ, որը բոցավառվում է։ Ֆոսֆորի այրման ժամանակ անջատվում է խիստ թունավոր գազ, որը  արագ տարածվում է դեպի  մթնոլորտ, և խիստ վտանգավոր է շնչառական ուղիներ ներթափանցելու դեպքում։ Սպիտակ ֆոսֆորը մարդու մարմնի հետ շփվելիս կարող է մարմինն այրել մինչև ոսկորը: Վերջինիս մասնիկները վերքեր առաջացնելով, անգամ, կարող են մտնել արյան շրջանառության մեջ՝ վնասելով մի շարք օրգաններ։ Նույնիսկ աննշան այրվածքները հաճախ մահացու են լինում:

Համաձայն Ժնևի Կոնվենցիայի հրկիզվող զենքերի կիրառության արգելքների կամ սահմանափակումների մասին երրորդ արձանագրության՝ արգելվում է հրկիզվող զենքերի ռազմաօդային ճանապարհով օգտագործումը քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Այն  ստորագրել են մի շարք այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Բուլղարիան, Կանադան, Հունաստանը, Վրաստանը և մի շարք այլ երկրներ։

Սպիտակ ֆոսֆորի կիրառումը կարող է հանգեցնել բնապահապանական աղետի, թունավորելով ողջ կենդանի համակարգը։ Շրջակա միջավայրի թունավորումը ֆոսֆորային քիմիական զենքով կարող է ոչ միայն առաջացնել մասսայական թունավորում կենդանական աշխարհի տարբեր օղակների շրջանում, այլև խախտել կենսաբանական մի շարք օղակների բնականոն ընթացքը։  Ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղն ունի հարուստ կենսաբազմազանություն, որտեղ կան էնդեմիկ մի շարք կենդանիներ և բուսատեսակներ և նման քիկմիական զենքի կիրառումը լուրջ սպառնալիք կարող է հանդիսանալ տվյալ տարածքի կենսաբազմազանության համար։ Շրջակա միջավայրում, մասնավորապես բնակելի տարածքներում սպիտակ ֆոսֆորի կիրառումը, երկարատև, անդառնալի վնասների պատճառ է դառնում։

Սպիտակ ֆոսֆորը լինելով անկայուն տարր, դժվար է լուծվում անգամ ջրում, հետևաբար նստելով ջրի հատակին կարող է զգալի վնասներ հասցնել նաև ջրային էկոհամակարգին։

Լեռնային Ղարաբաղի տարածքում կարմիր գրքային տեսակներից տարածված են՝ կովկասյան ջրասամույրը  (meridionalis Lutra), լայնականջ ոզնին (auritus Erinaceus), անդրկովկասյան        գորշ արջը (arctos syriacus Ursus), կովկասյան անտառակատուն (silvestris caucsica felis), առաջավորասիական ընձառյուծը (pardus tullianus panthera), բեզոարյան այծը (aegagrus aegagrus capra), հայկական մուֆլոնը (ammon gmelini ovis), վարդագույն հավալուսնը (onocrotalus pelecanus), մեծ և փոքր ձկնկուլները (Phalacroco- racidae Phalacro-corax), սովորական ֆլամինգոն (Phoenicop- terus), թշշան Կարապը (olor cygnus), սովորական կարմիր ցինը (milvus milvus milvus), կովկասյան սապսանը (peregrinus caucasicus falco), մոխրագույն կռունկը (lilfordi grus), միջերկրածովային կրիան(testudo graecah), երկարաոտ սցինկը (shneideri eumeces), կովկասյան կատվաօձը (fallax iberus telescopus), հայկական իժը (vipera raddei), սիրիական սխտորագորտը (Pelobates syriacus) և այլ տեսակներ։

Արցախի էկոհամակարգերը իրենց կուսական անտառներով և կենդանակական աշխարհով կանգնած են բնապահպանական լուրջ սպառնալիքի առջև, որը համաշխարհային բնական ժառանգություն է։

Դատապարտելով ադրբեջանական և թուրքական իշխանությունների կողմից իրականավող ռազմական նման հանցագործությունները և վայրագությունները ուղղված խաղաղ բնակչությաը և շրջակա միջավայրի ոչնչացմանը, կոչ ենք անում միջազգային հանրությանը արթնանալ և իրականացնել պատժամիջոցներ վայրագությունները կանխելու նպատակով։ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն