Հայաստանի թռչնաշխարհի համառոտ բնաութագիր. Մաս 1

23 Հլս 2020

Հայաստանի թռչնաշխարհի համառոտ բնաութագիր. Մաս 1

Հայաստանի թռչնաշխարհը նույնքան ինքնատիպ է, որքան բնաշխարհի այլ բաղադրիչները՝ բուսածածկը, ջրային մակերեսը, կլիման, լեռնազանգվածները և այլն։ Երկրի մակերևույթը  խիստ քարքարոտ է՝ ակոսված արագահոս գետերով ու կիրճերով՝ կիսաանապատներից մինչև ձյունածածկ լեռնագագաթները։ Մասնատված  անտառների գերակշիռ մասը փռված է խիստ թեք սարալանջերին, որը հանրապետության հարավում հաճախ նոսր մնացորդային բնույթ է կրում, իսկ հյուսիսում ներկայացված է փարթամ ու խիտ սաղարթով։ Բնական կառուցվածքների հակասական պատկերների գոյությունը գայթակղիչ հմայք ու  հրապուրանք է հաղորդում նրա համայնապատկերին, հատկապես, երբ դրանք զուգակցվում են հայկական պատմական հուշարձանների առատությամբ, գոյությամբ։ ՀՀ տարածքը զբաղեցնում է հայկական բարձրավանդակի հյուսիս-արևելյան  մասը ծովի մակերեսից 400-4090մ բարձրությունների վրա։ Նրա օդային տարածքով  է անցնում թռչունների համաշխարհային չուի խոշարագույն ճանապարհներից մեկը։ Որպես խաչմերուկ, այստեղ են հատվում թևավորների տարբեր խմբերի բազմաթիվ տարածման սահմանները։

Հանրապետության թռչնաշխարհի 18 կարգերին պատկանող խումբը իր մեջ  ներառում է 60 ընտանիքներ կազմող 349 տեսակներ (Մ․ Ադամյան, Դ․ Կլեմ կրտ․-1997թ․)։ Ի դեպ տեսակների յուրաքանչյուր խումբ բաժանվում է նստակյացների, բնադրող չվողների, ձմեռողների, չվողների կամ չուի ընթացքում հանդիպողների։

Կենսամիջավայրի պատկանելիությամբ դրանք բաժանվում են կիսաանապատային, լեռնատափաստանային, անտառային, ալպիական, ջրաճահճային և մարդու հարևանությամբ (սինանտրոպ) ապրող տեսակների։

Ներկայիս Հայաստանի թռչնաշխարհը ամբողջությամբ վերցրած, կազմում է թռչունների համաշխարհային ֆաունայի մոտ 4%-ը, որի բազմաթիվ ներկայացուցիչներ հայտնվում են հարավային և հյուսիսային կիսագնդերի երկրներից՝ Եվրոպաից, Աֆրիկայից, Պարսկաստանից, միջերկրածովյան, արաբական և այլ երկրներից,  գարնանն ու աշնան չուի, բնադրման ընթացքում ժամանակավոր դադար առնելու կամ ձմեռելու պահանջով։ Հանրապետության  թռչնաշխարհի կազմը մեր գնահատմամբ, ներկայացված է լայն տարածված և հատուկ ուշադրության արժանի տեսակների խմբերով։ Հատուկ ուշադրության արժանի տեսակները բնութագրվում են 4 կարգավիճակով՝ անհետացման վտանգի ենթակա, խոցելի, անորոշ կարգավիճակի և բնաջնջված տեսակներ։ Այս կարգավիճակներին պատկանողներին ճնշող մեծամասնությունը գրանցված է տարբեր նշանակության կարմիր գրքերում։ Թռչնաշխարհի 350 տեսակներից 67-ը գրանցված են հանրապետության Կարմիր գրքում  (մեծ ու փոքր ձկնկուլներ, վարդագույն և գանգրափետուր  հավալուսներ, քարարծիվ, մոխրագույն կռունկ, սպիտակափոր սոխակ և այլն)։ Վերջին 10 տարիների ուսումնասիրությունների արդյունքում սպասվում է կարմիր գրքում գրանցել ևս  5 տասնյակ տեսակներ։ Այս հանգամանքը վկայում է թռչունների թվաքանակի և տարածմաան շրջանների խիստ կրճատման մասին, որը հետևանք է անհարկի անտառահատումների, պարարտանյութերի անհաշվենկատ օգտագործման։

Հայտնի է, որ միջավայրի անարգել ու անկասելի արագությամբ փոփոխությունները  բերում են նրա արմատական խաթարումների։ Հայաստանի ներկայիս թռչնաշխարհը լինելով ածանցյալ՝ նրա պատմական թռչնաշխարհի, Հայկական բարձրավանդակի հարավային տարածքներից մինչև Եվրոպա, չնչին բացառություններով ներկայացված է փետրավորների մեկ ընդհանուր տեսակային կազմով։

Չնայած վերջին տարիներին մարդու գործունեության անկասելի կայուն բացասական ազդակնների առկայությանը, Հայաստանի թռչնաշխարհը տեսակային կազմի բազմազանությամբ մնում է լեռնային երկրին բնորոշ՝ հարավային Կովկասի, թռչնաշխարհի կազմում, և հանդիսանում է այն միջանկյալ օղակը, որն իրականացնում է Կասպից, Սև և Միջերկրական ծովերի ավազանների թռչնաշխարհի գենետիկական ու ֆիզիկական շփումների կապը։

Այս առումով  Հայկական բարձրավանդադակը (ՀՀ տարածքը) թռչունների բազմաթիվ տեսակների, ենթատեսակների տարածման հյուսիսային և հարավային սահմանների խաչմերուկն է, որտեղ էլ ավանդաբար շատ ենթատեսակներ ձևավորվել են որպես տեսակ։ Այս փաստը հաստատող լավագույն օրինակներից է վերջերս տեսակի կարգավիճակ ստացած հայկական որորը (Larus armenicus)։ Գիտական շրջանակներում մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև կապտափող սոխակի հայկական ենթատեսակի (Luscinia svecica) կարգավիճակը փոխարինելու տեսակի կարգավիճակով, որ ձեռնարկել են նորվեգ գործընկերները։

Հայաստանում  թռչունների պաշտպանության խնդիրներն իրականացվում են վերջերս ընդունված կենդանիների պաշտպանության օրենքով և օրենսդրական ակտերով։ Դրա ավելի մասնակի ու գործնական տեսակներից ավելի կատարելագործված ձևերն են արգելոցների, ազգային պարկերը, արգելավայրերը, պատվիրված ձևերն են արգելոցների, ազգային պարկերը, արգելավայրերը, պատվիրված տնտեսությունները, հատուկ պահպանվող տարածքները։ Այս խնդրի իրակաանացմանը նպաստում են նաև բազմաթիվ բնապահպանական հասարակական կազմակերպություններ։ Սրանց գործունեության  իրավասությունները ամրապնդված են արգելոցային, և այլ նման կառույցների կաանոնադրությունների գոյությամբ։ Դրանք շիտակ պարտավորեցնող ու խիստ են պահանջներով։

Հանրապետության արգելոցների հիմնադրումն է որոշակի տարածքի սահմաններում անձեռնամխելի պահել կենդանի ու անկենդան բնական համակարգերի ամբողջականությունը։ Այս պարագայում յուրաքանչյուր արգելոց, ելնելով տեղանքի բնույթից, հետազոտությունների ու պաշտպանության իր առաջնային խնդիրներն ունի։ Խոսրովի արգելոցում դրանք վերաբերվում են առավելապես անապատա-կիսաանապատային գիհու նոսր անտառներով ծածկված չոր լեռնատափաստանային համակարգերին։                   

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն