Թռչնի գրիպը և նրա կանխարգելման միջոցները

10 Հլս 2020

Թռչնի գրիպը և նրա կանխարգելման միջոցները

Վերջին տարիների ընթացքում թռչունների գրիպի հարուցիչ՝ մարդու համար մահացու պանդեմիան, անկանխատեսելի արագությամբ տարածվելով Արևելքից մինչև Եվրոպա, անհաշվելի ֆինանսական և նյութական վնասների առջև կանգնեցրեց ողջ աշխարհի խոշորագույն թռչնարտադրության համակարգը՝ մարդկային հարյուրավոր զոհերի գնով։

Թռչնամթերքի արտադրության ճգնաժամային կացությունն արագորեն տարածվելով ՝ սպառնում էր թռչնարտադրության ողջ համակարգի ախտահարման վտանգով։ Հսկայական զանգվածներով ոչնչացվեցին միլիոնավոր տնային և վայրի թռչուններ։ Բազմաթիվ երկրներում թռչնամթերքի իրացման ծավալների խիստ անկումը բերեց թռչնաբուծական ֆաբրիկաների ու դրանց մանր տնտեսությունների անգործությանը։ Աշխարհի առողջապահական, անասնաբուժական համակարգը ու գիտական կենտրոնները, հայտնվելով դժվարին կացության մեջ, անսահմանափակ ներդրումներով ձեռնամուխ եղան թռչունների գրիպի վիրուսի՝ H5N1 շտամի (այլաձևի) հետագա տարածման կանխարգելիչ միջոցների մշակման գործին։ Մինչ այդ, թռչունների ժանտախտի հարուչիցն իր երթն է շարունակում՝ հայտնվելով աշխարհի տարբեր ծայրերում։ 2006թ-ին այն մարդկային զոհերով տեղակայվեց Թուրքիայում ՝ Հայաստան – Թուրքիա պետական սահմանի Արաքս գետի աջափնյա հովիտում ՝ Արարատյան դաշտի մոտակա սահմանում։ Հայաստանի կառավարության ձեռնարկած միջոցների արագ  իրացման արդյունքում հանրապետությունը զերծ մնաց վարակի տարածման վտանգից։ Այսօր մեծ հոգածություն է պահանջվում պահպանել կուսական այդ պատնեշի կայունությունը՝ հասարակության լայն խավերի օգնությամբ, քանզի Արարտյան հարթավայրի ողջ տարածքը, որպես ռիսկային գոտի գտնվում է թռչնաշխարհի համաշխարհային չուի խոշորագույն ուղիներից մեկի վրա, և համարվում է դրանց մուտքի հարավային դարպասները։ Յուրաքանչյուր տարի գարնանն ու աշնանը չվող թռչունների հսկայյական զանգվածներ, ժամանակավոր դադար առնելով, կամ տեղում մնալով, կարող են լինել որպես թռչունների գրիպի հավանական կրողներ և տարածողներ։

Դրանցից հատկապես վտանգավոր են ջրաճահճային թռչունների՝ սահմանների տեսակները (կարապ, բադեր, մրտիմներ, սղոցակտուց բադեր), նաև կտցարների մեծ խմբերը և այլն։ Հետևաբար կարևոր ենք համարում ներկայացված ծրագիրն իրականցնել Արարատի ու Արմավիրի տարածաշրջանի՝ Արարատյան հարթավայրի ձկնաբուծական տնտեսությունների ու հարակից տարածքների սահմաններում՝ վարակի տարածման նկատմանբ ամենավտանգված գոտու էպիկենտրոնում։

Թռչունների գրիպի պանդեմիայի կանխարգելաման խնդիրների քարոզչական ճանապարհով լայն մասսաների առաքումը ծրագրում ներկայացված է 2 խոշոր բաժինների մեկնաբանությունների ընդգրկումով։

1․Քարոզչական աշխատանքների բնագավառ

  • Հակիրճ տեղեկություններ կմատուցվեն՝ տեղանքի երկրաբանական, աշխարհագրական, բուսակենդանական համակարգի կառուցվածքի, թռչունների գրիպի հարուցիչի ծագման ու վարքագծին վերաբերվող նյութերի մատչելի բացատրություններով։
  • Ջրաճահճային թռչունների (բնադրող, չվող, ձմեռող) ու տնային տեսակների նշանկությունը, որպես գրիպի վարակի կրողներ ու տարածողներ։
  • Բացատրություններ կտրվեն դրանց դիակների, տկար առանձնյակների հետ շփվելու կանոնների ու միջոցների, պահանջների անվտանգ իրականացման մասին։
  • Դրանք կուղեկցվեն լուսապատկերների, կարճամետրաժ ֆիլնմերի, թռչունների չուի քարտեզների բացատրություններով, դասախոսությունների, զրույցների հասարակության տարբեր խավերի հետ հանդիպումների հետ կազմակերպման միջոցների, պետական բնապահպանական ու հասարակական կազմակերպությունների ընդգրկմամբ ու աջակցությամբ։
  • Համաձայան գոյություն ունեցող թռչունների գրիպի կանխարգելմանը վերաբերող կանոնդարությունների պահանջների։
  • Հասարակության հետ վերոհիշյալ քարոզչական աշխատանքների արդյունքները ու դրանց գործառության հնարավորությունները կամրապտնդվեն ստորև բերված դաշտային դիտարկումների կազմակերպման ու գործանական իրականացման փորձերի ներկայացմամբ։

2․Դաշտային դիտարկումներ և փորձառություններ

Այս բնագավառում նախատեսվում է հասարակության տարիքային տարբեր խմբերի հետ կատարվող ստորև բերված աշխատանքների իրականացում․

  • Դաշտային պայմաններում թռչունների տեսակների որոշման հմտություններ ձեռք բերումը համապատասխան միջոցների կիրառմամբ։
  • Ծանոթություններ թռչունների՝ սագանմանների կազմի հետ։
  • Անհրաժեշտ գործողությունների իրականացում՝ թռչունների դիակների տկար, հիվանդ ու վիրավոր առանձնայակների հայտնաբերման դեպքում, դրանց մեկուսացման միջոցների՝ մարդկային շփումներից դեպի անասնաբուժական լաբորատորիա անվատանգ տեղափոխում։
  • Գյուղական բնակավայրերում, տնամերձ տարածքներում, դիակների մեկուսացման ու ոչնչացման միջոցները։
  • Գյուղական բնակավայրերում տնամերձ թռչունների դիակների ոչնչացման հնարավոր միջոցները ու ձևերը։
  • Ձկնաբուծական տնտեսություններում ու դրանց հետ առնչվող անհատների շրջանակներում կանցկացվեն կանոնադրությամբ պահանջվող գործնական ուսուցումներ՝ թռչունների գրիպի հարուցիչի առկայության որոշումը դաշտային պայմաններում, դիակների ոչնչացման, մեկուսացման միջոցներն ու ձևերը, սեփական շփումների բացառումը՝ դիակների հետ համապատասխան սարքերի ու միջոցների գործնական կիրառմամբ։
  • Ծրագրի իրականացման ընթացքում հաշվի կառնվեն համապատասխան գրականության տվյալները, թռչունների տեսակների դաշտային որոշիչները, դրանց կենսակերպին վերաբերվող նյութերի մեկնաբանությունները։ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն