Թունաքիմիկատների ազդեցությունը կենսաբազմազանության վրա. Մաս 3

08 Հլս 2020

Թունաքիմիկատների ազդեցությունը կենսաբազմազանության վրա. Մաս 3

Հարկ է ուշադրություն դարձնել ֆաունային՝ տարածքների  քիմիական զանգվածային մշակումից հետո։ Պետք է ուսումնասիրվեն, ինչպես քիմիական մշակաման ենթարկված տարածքներն, այնպես էլ հարակից  ենթակառույցները։ Կաթնասունների և թռչունների թվաքանակի տատանումները  կարող են ծառայել, որպես ինդիկատոր՝ թունաքիմիկատների ազդեցության աստիճանը կենդանիների վրա հասկանալու համար։ Թռչունների դիերի բոլոր գտածոները անհրաժեշտ է  ենթարկել անալիզի՝ մոտակա  համայնքային կամ մարզային անասնաբուժական և մանրէաբանական լաբարատորիայում։ Քիմիական մշակման ենթարկված տարածքներից սնված կամ բռնված կենդանիներին ևս անհրաժեշտ է ուսումնասիրել։ Միայն լաբարատորիայիում զննման վերջնական արդյունքները  կարող են ճշգրիտ ապացույց լինել  կենդանու թունավորման։

Շատ կարևոր է անտառնտնեսություններում և որսորդական տնտեսություններում, կենսատեխնիկական միջոցառումների իրականացումը՝ առաջին հերթին աղուտահողի շերտի հեռացումը, ինչպես նաև կենդանիների և թռչունների կերակրման կազմակերպումը։ Այն կօգնի ոչ միայն կենդանիներին  անբարենպաստ սեզոններին, այլև  նրանց կշեղի պարարտանյութերից, թունաքիմիկատներից, սրսկված հացահատիկային կույտերից: Ливчак И.Ф., Воронов Ю.В., Стрелков Е.В. Охрана окружающей среды. – М.: Колос, 1995.

Հարկ է նշել, որ անհնարին է փրկել բերքը ընդամենը օջախների քիմիական մշակմամբ, այն դեպքում, երբ մշակված տարածքները  մասսայական բնակեցված են մկնանման կրծողներով։ Մկնանման կրծողները բավականին արագ՝ ընդամենը 2-3 ամսվա ընթացքում վերականգնում են իրենց քանակը և լրացնում մշակված տարածքները։ Միայն հանրապետության մեծ հրապարակների համընդհանուր մշակումը  կարող է տալ որևէ էֆֆեկտ, սակայն դա պրակտիկորեն  հնարավոր չէ։ Բնության մեջ մոխրագույն կաքավների և թռչունների լիարժեք վերականգնաման համար կպահանջվեն տարիներ։ Հատկապես, վտանգներով հղի կարող է լինել մանր թռչունների և մոխրագույն կաքավերի մահացելիությունը՝ վնասակար միջատների դեմ պայքարում։ Հայտնի է, որ Չեխիայի այն արտերում, որտեղ մեծ քանակով բազմացնում էին մոխրագույն կաքավների՝ բերքատվությունը ճակնդեղի և այլ գյուղատնտեսական մթերքների նշանակալիորեն բարձրանում էր։ (Егоренков Л.И. Основы экологической безопасности. – М 1994.)։

Ամբողջ աշխարհում թունաքիմիկատների օգտագործումը կարող է  ծառայել, որպես ահազանգ՝ Հայասատում գյուղատնտեսության մեջ օգտագործելու համար։ Մեզ անհրաժեշտ է նշանակալիորեն կրճատել, իսկ առանձին դեպքերում պարզապես բացառել թունաքիմիկատների օգտագործումը, և մեծացնել ագրոտեխնիկական, կենսաբանական, մեխանիկական և այլ պայքարի միջոցների կիրառումը։ Մկնանկման կրծողների հետ պայքարը պետք է վարել այլ միջոցներով՝առանց վնասելու օգտակար կենդանիներին։ Անհրաժեշտ է սիստեմատիկորեն ոչնչացնել կրծողներին իրենց բնակության վայրերից՝  իրենց համար ոչ բարենապաստ տարիներին, այսինքն նրանց թվաքանակի նվազման ժամանակահատվածում։ Չի կարելի թույլ տալ  մկնանման կրծողների մասսայական տարածումը, երբ պայքարը նրանց դեմ պրակտիկորեն անհնարին է դառնում։ Անհրաժեշտ է արգելել մի շարք վայրի կենդանիների և թռչունների համար պարզապես կործանարար  պայքարի միջոցները՝ ընդեմ դաշտային վնասատուների։

Այս ամենի մեջ, թերևս, տարօրինակ է թվում գյուղատնտեսների, Շրջակա միջավայրի նախարարության, որսորդական միության անտարբերությունը՝ օգտակար վայրի կենդանիների և թռչունների նկատմամբ։ Ինքնին հարց է ծագում․ Ինչո՞ւ ոչ ոք ուշադրություն չի դարձնում կենդանիների մասսայական անկմանը։ Այս ամենը կանխելու համար անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարության, Գյուղատնտեսական նախարարության պարտավորությունների մեջ մտցնել  ակտերի կազմումը բոլոր այն դեպքերում, երբ կենդանիները, թռչունները մահանում են, և ահազանգել՝ կիրառելով  հնարավոր բոլոր միջոցները թռչունների և վայրի կենդանիների մասսայական թունավորումը կանխարգելելու համար։

 

                                                                                              Հեղինակ՝   Ս․Ադամյան

 

 

Օգտագործված գրականության ցանկ՝

 

 

Каган Ю.С. Токцикология фосфорорганических пестицидов и гигиена труда при их использовании. М. Медгиз 1963. 324с.

Ливчак И.Ф., Воронов Ю.В., Стрелков Е.В. Охрана окружающей среды. – М.: Колос, 1995.

Егоренков Л.И. Основы экологической безопасности. – М.: 1994.

Скокова Н.Н., Лобанов В.А. (1974): Птицы и пестициды. - Мат-лы 6 Всес. орнитол. конф.  М.: МГУ. 2: 358-359.

M.S.Adamian, Daniel Klem, Jr «Handbook of the birds of Armenia» 1999 USA California AUA 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն