Թունաքիմիկատների ազդեցությունը կենսաբազմազանության վրա. Մաս 2

29 Հնս 2020

Թունաքիմիկատների ազդեցությունը կենսաբազմազանության վրա. Մաս 2

Այս ամենի հետ մեկտեղ, գնալով առավել հավանական է դառնում այն կարծիքը, որ քիմիկատների վերջնական էֆեկտիվությունը այդքան էլ բարձր չէ, ինչպես  գյուղատնտեսության մեջ (Любищев, 1933, 1955; Реймерс, 1990; Небел, 1994 и др.), (Хотько, Ривкус, 1994),  այնպես էլ  հակահամաճարակային ծառայության մեջ  (Хотько, Ривкус, 1994)։ Այս ամենը  առիթ է  տալիս  քննարկաման դնելու կայուն պեստիցիդների գործածության արգելումը, որը կարող է ծառայել ինչպես  շրջակա միջավայրի առողջացմանը և կենդանական աշխարհի պահպանմանն, այնպես էլ մարդու առողջությանը։ Կրասնոդարի շրջանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անգամ փոքր տարածքներում մկնդեղի ցողումը սարքավորումներով  և  հողային փոշիացումը անխուսափելիորեն առաջացնում է վայրի կենդանիների թունավորում: Հատկանշական է, որ միայն Ռոստովի մարզում և Կրասնոդարի շրջանում մկնդեղի պատրաստուկների գրեթե լիովին կիրառումը հանգեցրել է տնային և վայրի որսորդարդյունաբերական  կենդանիների թվաքանակի 3-4 անգամ կրճատմանը՝ տոքսիկոզի քանակությունից։ Այնտեղ, որտեղ դեռ պրակտիկորեն կրառվում է այս քիչ արդյունավետ միջոցը մկնանման կրծողների դեմ պայքարում, ապա թռչնատեսակների կորուստներն անխուսափելի են: Վայրի կենդանիների թունավորման պատճառներից մեկն էլ դա դաշտերում թափված կամ բաց պահեստավորված հացահատիկն է, համեմված  խիստ թունավոր օրգանական սնդիկային խառնուրդով` գրանոզոնով և մերկուրանով։ Այս թույները ընկնելով մաշկի վրա առաջացնում են ուժեղ այրումներ, իսկ ներքին օրգաններ թափանցելու դեպքում բերում են արագ մահվան։ Վերջին տարիներին մարզերում  հացահատիկի մասսայական  քիմիական մշական  արդյունքում նկատվում է արդյունաբերական կենդանիների թվաքանակի նվազման և անկման դեպքեր, որը հանդիսանում է աշխատողների անփույթ աշխատանքի  հետևանք՝ թունավոր նյութերի նկատմամբ։ Ցորենը  ցողված լինելով նաև այլ  թունավոր նյութերով  կարող է կենդանիների մահվան  կամ հիվանդությունների պատճառ հանդիսանալ։ Այս խնդիրը լիովին կարելի է լուծել ուժեղացնելով վերահսկումը թունաքիմիկատների և դրանցով վերամշակված հացահատկի նկատմամբ՝ հասարակական և  տնտեսական  կազմակերպությունների միջոցով՝ դաշտերում հացահատիկը ժամանակին և ճիշտ ցանելու դեպքում (Каган Ю.С. Токцикология фосфорорганических пестицидов и гигиена труда при их использовании. М. Медгиз 1963. 324с.)։ Այդ իսկ պատճառով, թռչունների թվաքանակի նվազումը  թունաքիմիկատներով մշակված տարածքներում նկատվում է միայն  2-3 օր հետո։ Կրասնոդարի շրջանում հայտնաբերվել են մանր թռչունների դիեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերում և անտառային գոտիներում։  Միայն խորը հետազոտությունների  արդյունքում, որոշ տեսակներ մոտ  հայտնաբերվել էր ֆոսֆոր-օրգանական միացությունների առկայություն՝ ստամոքասաղիքային տրակտում։

Գրանցվել են կաքավների, վայրի սագերի, բադերի, ինչպես նաև տնային թռչունների թունավորման դեպքեր՝ ազոտական ​​պարարտանյութերից և սուպերֆոսֆատներից. (Скокова Н.Н., Лобанов В.А. (1974) Птицы и пестициды. - Мат-лы 6 Всес. орнитол. конф.  М.: МГУ. 2: 358-359.)։ Առավել հաճախ թունավորումները լինում են  ուշ աշնանը և վաղ գարնանը՝ պարարտանյութերի մասսայական  կիրառման ժամանակ դաշտերում։ Կենդանիները հենց այդ սեզոններին  են կարիք ունենում հանքային սնուցման։ Տաքարյուն կենդանիների համար առավել թունավոր են ամոնիումի նիտրատը, ամոնիումի սուլֆատը, կալցիումի ցիանամիդը, ամոնիումացված և կրկնակի սուպերֆոսֆատները։ Այն մարզերում, որտեղ հետևում են հանքային պարարտանյութերի պահպանման և օգտագործման կանոներին և կատարում են վայրի կենդանիների կերակրում՝ չեն հանդիպում տոքսիկոզի դեպքեր։ Քանի որ հանքային պարարտանյութերը չեն համարվում ուղղորդված, ի տարբերություն միջատասպան և այլ թունաքիմիկատների, ուստի կանխելու համար կենդանիների անգամ պատահական թունավորումները մեծ ջանքեր չեն պահանջում. (Каган Ю.С. Токцикология фосфорорганических пестицидов и гигиена труда при их использовании. М. Медгиз 1963. 324с.) ։

Հարկ է ևս մեկ անգամ նշել, որ այն շրջաններում, որտեղ  բարձր մշակութային հարթակում են դրված գյուղատնտեսության մեջ տարվող  քիմական աշխատանքները, վերահսկվում են  թունաքիմիկատների կիրառումը գյուղատնտեսության և անտառատնտեսության մեջ, ապա թռչունների թունավորումները թունաքիմիկատներից պարզապես բացառվում են։ Սիրողական որսորդները, տեսչական մարմինը և անտառապահները մեծ դեր կարող են ունենալ  վայրի կենդանիների և թռչունների պաշտպանության գործում՝ թունաքիմիկատների վնասակար ազդեցությունից։

                                                                       Շարունակելի․․․ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն