Թունաքիմիկատների ազդեցությունը կենսաբազմազանության վրա․ Մաս 1

23 Հնս 2020

Թունաքիմիկատների ազդեցությունը կենսաբազմազանության վրա․ Մաս 1

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է կրծողների և վնասակար միջատների պապուլյացիայի թվաքանակի աճ, որի հետ կապված լայնորեն սկսեցին կիրառել  թունաքիմիկատներ  գյուղատնտեսության մեջ։ Գյուղատնտեսության թունաքիմիկատացումը մեր  երկրում կարող է ստանալ ուժեղ շրջանառություն՝ իր ամենատարբեր հետևանքներով։ Գյուղատնտեսության մեջ  օգտագործվող թունաքիմիկատների զգալի պահանջը կարող է հանգեցնել  մարդկանց և կենդանիների մոտ լուրջ խնդիրների։ Հայտնի է, որ թունաքիմիկատների օգտագործումը ունի  վնասակար ազդեցություն մարդու, տաքարյուն կենդանիների, թռչունների, ինչպես նաև օգտակար միջատների համար։ Գյուղատնտեսության և անտառատնտեսության  համար օգտագործվող ամենատարբեր թունաքիմիկատները, որոնք պաշտպանում են բույսերը վնասատուներից և   հիվանդություններից, ինչպես նաև հանքային  պարարտանյութերի օգտագործումը անհերքելի փաստ է։ Ցավոք, քիմական նյութերի լայն կիրառումը բացասական ազդեցություն է թողնում նաև վայրի ֆաունայի վրա։  Կենդանիների մահը՝ թունաքիմիկատների թունավորումից, արդյունաբերական կենդանիների նվազումը՝ քիմական միջոցառումներից հետո առաջացրել է էկոլոգների անհանգստությունը աշխարհի տարբեր անկյուններում։ Ոչ պակաս  վտանգավոր երևույթներից է նաև  շրջակա միջավայրի աղտոտումը  թունաքիմիկատներով։ Թույների աստիճանաբար կուտակումը տաքարյուն կենդանիների օրգանիզմում բերում է խրոնիկ հիվանդությունների և աստիճանական մահվան։

Անձրևավորդերը ունակ են կուտակելու թույնը իրենց օրգանիզմում, որը թափանցում է հողի միջոցով։ Եվ այն թռչունները, որոնք մեծամասամբ սնվում են որդերով, ստանում են  թունաքիմիկատների մեծ չափաբաժին։ Նման թռչունների շարքին են դասվում  սերմնաքաղերը, ճայերը, կկուները, կեռնեխները և այլն։ Բացի այդ, մահանում են նաև գիշատիչ թռչունները, որոնք սնվում են կրծողներով, ինչպիսիք են օրինակ բազեները, բվերը, ճուռակները։ Հայտնի է կեռնեխների մասսայկան անկման դեպք Ամերիկայում (M.S.Adamian, Daniel Klem, 1999)։

Մի շարք թռչուններ, օրինակ սարյակները, որոնք մեծ դեր ունեն մորեխների ոչնչացման գործում, հաճախ մահանում են  միջատասպան նյութերի պատճառով՝ սնվելով թունավորված միջատներով։ Հոպոպը օգտակար թռչուն է գյուղատնտեսության և անտառտնտեսության համար, որը ևս երբեմն մահանում է թունավորումից։

Պեստիցիդների մի ամբողջ շարք, որը օգտագործվում է միջատների և կրծողների դեմ պայքարում, խիստ բացասական ազդեցություն ունի տափաստանային թռչունների (տափաստանային ճուռակ՝ Buteo rufinus, տափաստանային հողմավար բազե՝ Falco naumanni) վրա, ընդ որում ինչպես ուղիղ, այնպես էլ անուղղակի ձևով՝ կապված նրանց բնադրավայրերի և կերային պայմանների վատթարացման հետ (M.S.Adamian, Daniel Klem, 1999)։

 Որոշ դեպքերում, այս ամենը կարող է հանգեցնել  առանձին տեսակների պոպուլյացիայի թվաքանակի անկմանը, տեսակների վտանգմանը՝ առաջացնելով հատուկ միջոցառումների անհրաժեշտություն։ Եթե պեստիցիդների  ուղիղ ազդեցությունը հնարավոր է կանխել հատուկ սահմանափակումներով կամ տոքսիկ նյութերի փոփոխությամբ, ապա նրանց անուղղակի ազդեցության սահմանափակման համար ընդունելի լուծումներ դեռևս չկան։ Այսպես օրինակ, վարդագույն սարյակի կամ տափաստանային  արծիվի  վերադարձը դեպի տափաստանային տարածք, առանց գետնասկյուռերի և մորեխների, այսօր արդեն պրակտիկորեն անհնարին է։

 

                                                                                                 Շարունակելի․․․ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն