Գոշ լճի կենսաբազմազանությունը

02 Հնս 2020

Գոշ լճի կենսաբազմազանությունը

Գոշ լիճը տեղակայված է անտառապատ տարածքում՝ Դիլիջանի նախկին արգելոցի հյուսիս-արևելյան զանգվածներից մեկում։ Այստեղ կան մեկ տասնյակից ավելի մեծ և փոքր լճակներ, որոնք հիմնականում գտնվում են Արեգունի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին (Պարզ, Տզրկա և այլն), և Միափորի  լեռնաշթայի հարավային նախալեռնային հատվածներում՝ Գյոլքենթ և Չայքենթ գյուղերի շրջակայքում։ Շատ են աղբյուրները հատկապես Արեգունի և Փամբակի լեռնաշղթաների լանջերում։ Այստեղ ջրերի միջին մակերեսային հոսքը կազմում է (գոգավորությունում) մինչև 10 (լեռնալանջերին), առավելագույնը ՝ 100-200լ քառ․ կմ-ից։

Հայաստանում լճեր քիչ կան, եղածները մեծ մասամբ բարձրալեռնային են և փոքր, բացառությաբ Սևանա լիճը։ Հիշատակության արժանի է նաև Արփի, Քարի, Ակնա, Այղր և Սև լճերը։ Լճերում կուտակվող մակերեսային հոսքի ջրերը մասնակցում են աղբյուրների սնուցմանը։

Լիճը գտնվում է անտառային միջին գոտում ՝ 1100-1600մ բարձրության վրա։ Այս գոտում բնորոշ են վրացական կաղնուց կազմված անտառները, որոնց հյուսիսային դիրքադրության լանջերին միանում է Արևելյան հաճարենին, հարավային լանջերին՝ Ղաժին և մերձարևադարձային մի շարք թփատեսակներ։ Գորշ լճում բնակվում էին փոքր սուզակը (Tachybabtus ruficollis). Սև փարփարը( Fulica atra), կապույտ ալկիոնը(Alcedo atthis), եղեգնահավը( Gallinule choropus), մի քանի տեսակ ջրահովիկներ(Rallus aguaticus), սպիտակ տառեխը (Ardea alba), չուի ընթացքում նկատվում էին նաև մոխրագույն կռունկի ( Grus grus) փոքր խմբեր,մրտիմներ և այլն։ Ներկայիս պայմաններում վերոհիշյալ տեսակների ճնշող մեծամասնությունը ջրի աղտոտման պատճառով     (անթրոպոգեն գործոն), բացի սուզակից վերացել են էկոհամակարգի խաթարման հետևանքով, մասնավորապես, ջրի թափանցիկության կորստի և նրա ծաղկան հետևանքով ջրի հատակը աղտոտված է տարբեր տեսակի պլաստիկ նյութերից պատրաստված առարկաներով և կողմնակի այլ առարկաներով։ Այս թռչնատեսակների անհետացման պատճառներից մեկն է նաև եղեգի մացառների 80-90%-ով կրճատումը։ Լճի ներկայիս վիճակը, որպես թռչունների հանգրվան անհարժեշտություն ունի սանիտարաական, կենսաբանական, ֆիզիկական մաքրման, ջրի ներքին և արտաքին հոսքերի կարգավորման, ինչպես նաև ջրի մուտքի և ելքի բալանսի կարգավորման և կայուն մակարդակի ապահովման։

Այս միջոցառումները կնպաստեն ջրավազանի նախկին վիճակի վերկանգմանը, ջրի բուսական և կենդանական համակարգի բարելավմանը։ Առափնյա տեսակներից պահպանվել է սպիտակ և դեղին խաղտտնիկը (motacilla citreola, motacilla alba, motacilla cinerea) ջրաճնճղուկները, (cincluscinclus), կարմրատուտերը (phoenicurus phoenicurus), ծիծեռնակները (ժայռային առափնյա գյուղական) (ptyonoprogne rupestris, riparia riparia hirundo rustica) և այլն․․․Սակայն այստեղի անտառներում կան մոտ 140 տեսաներ։

Կենսաբանական միջոցներից մեկը՝ այս լճի մեջ  Բելի ամուռ անվանումով մի ձկնաատեսակի բացթողումն է, որն իր կենսակերպով նպաաստում է լճի մաքրմանը։ Ժամանակին այս հարցը քննարկվել է նույնիսկ ՄԱԿ-ի գրասենյակում և այս մաքրման ձևը պետք է անպայման ներգրավել։

Մոտակա անտառներում կենդանական աշկարհից կարելի է հանդիպել կովկասյան գորշ արջին, սևաչյա այծյամին, հաճարկուտներում և կաղնուտներում՝ սովարական են փորսողի գետնաբները։ Անտառներում լայն տարածում ունի պարսկական սկյուռը, քարի կզաքիսը, աղվեսը, մանր կաթնասուններից՝ խլուրդ, տարբեր տեսակի գետնափորիկներ, աքիս, ոզնիներ, չղջիկներ։

 

                                                                                              Հեղինակ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյան

                                                                                                                                                                  Լուսանկարը՝ Սիլվա Ադամյան

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն