Հայաստանի ֆաունայի ուսումնասիրման աստիճանը

26 Մայ 2020

Հայաստանի ֆաունայի ուսումնասիրման աստիճանը

Հայաստանի ֆաունան աչքի է ընկնում բազմազանությամբ և յուրահատկությամբ։ Ընդգրկում է շուրջ 500 տեսակ ողնաշարավոր և 17․000 անողնաշարավոր կենդանիներ։

Հայաստանի ֆունայի յուրահատկությունը դեռևս վաղ ժամանակներից գրավել է շատ գիտնականների ուշադրությունը։ Սակայն հանրապետության կենդանական աշխարհի կանոնավոր ուսումնասիրությունները սկսվել են XX-րդ դարի 20-30-ական թվականներից՝ հիմանականում եկվոր գիտնականների ուժերով։ Հետագայում հայ գիտնականների կողմից շարունակվեց հանրապետության ֆաունայի ուսումնասիրությունը։ Հետազոտությունների արդյունքները հրատարակվեցին մենագիր աշխատանքների ձևով (ավելի քան 100), այդ թվում ֆաունայի 12 հատորներ, 7 որոշիչներ, 23 կենդանաբանական հանդեսներ, ինչպես նաև հանրապետական և միջազգային գիտաժողովների նյութերի ժողովածուներ։ Հրատարակվեց «Հայաստանի գյուղատնտեսական մշակաբույսերի, անտառի և պահեստների վնասատուների տեղեկագիրը» ՝1976, «Հայաստանի կենդանիների կարմիր գիրքը»՝ ողնաշարավոր 1987։

Անհրաժեշտ է նշել, որ տարբեր խմբերի ուսումնասիրությունը հավասարաչափ չի կատարվել։ Շատ կարգաբանական խմբերի համար չկան ժամանակակից տաքսոնոմիկ ակնարկներ, և չի արված ռեվիզիա (վերաքննարկում)։ Հանրապետության ֆաունայի ինվենտարիզացիան դեռ հեռու է ավարտից և ներկայումս կարելի է խոսել անողնաշարավոր կենդանիների տեսակային կազմի միայն մոտավոր պատկերի մասին։

Կենսաբազմազանության ոլորտում աշխատանքների հիմնական մասը կատարվում է տեսակային մակարդակով։ Ավելի եզակի են էկոհամակկարգերի և լանդշաֆտների մակարդակով տարվող ֆաունայի ուսումնասիրությունները։ Այդ բնագավառում հայտնի են կենսացենոզի առանձին կարգաբանական խմբերի վերաբերյալ տվյալներ, օրինակ՝ բզեզների, թռչունների, սողունների և ոչ թե ամբողջաական զոոկոմպլեքսի։ Համալիր մոտեցման տեսակետից ավելի լավ են ուսումնասիրված ջրային էկոհամակարգերը։ Սկսված են հողաբնակ կենդանիների զոոկոմպլեքսների և դրանց ձևավորման ուղիների հետազոտությունները։ Ամբողջական կենսաերկարցենոզի ուսումնասիրություններ հանրապետությունում չեն անցկացվել։ Դրա համար անհրաժեշտ է ոչ միայն տարբեր կարգաբանական խմբերով զնաղվող մասնագեետների համագործակցություն, այլև նոր մոտեցումների մշակում։

Կենսաբազմազանության հետազոտությունները գենետիկական մակարդակով ևս սակավաթիվ են և հիմնականում սահմանափակվում են քրոմոսոմային համավաքակազմի ուսումնասիրմամբ, այն էլ միայն մի քանի կարգամաբական խմբերի սահմաններում։

ՀՀ կարմիր գրքում ընդգրկված են 153 տեսակի ողնաշարավոր կենդանիներ, որոնք պատկանում, են ոսկրային ձկների ( Osteichthyes-7 տեսակ), երկկենցաղների (Amphibia-2 տեսակ), սողունների (Reptilia-19 տեսակ), թռչունների (Aves-96 տեսակ), կաթնասունների (Mammalia-29 տեսակ)։ Ներկա հրատարակության մեջ առաջին անգամ ընդգրկվել են նաև 155 տեսակի անողնաշար կենդանիներ, այդ թվում ՝ 16 տեսակի փորոտանիներ և 139 տեսակի միջատներ։

Կենսաբազմազանության պահպանմանը նպաստում են հատուկ պահպանվող տարածքները։ Այժմ Հայաստանում գործում են 3 պետական արգելոց՝ Խոսրովի անտառը, Շիկահող և Էրեբունի՝ ընդհանուր 35․400հա, 4 ազգային պարկ՝ Արփի լիճը, Արևիկը, Սևանը, Դիլիջանը՝ ընդհանուր 236․690հա տարածքով,27 պետական արգելավայր և 232 բնության հուշարձան, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 376․252հա։ Դրանց ընդհանուր տարածքը կազմում է հանրապետության շուրջ 10․3%, որից 147․343 հա՝ Սևանա լճի պարկի ընդհանուր տարածքն է և նրա ափամերձ գոտու զգալի մասը, որոնք փաստացի չունեն իրական բնապահպանական կարգավիճակ։

27 արգելավայրերից, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 89442 հա, միայն արարատյան որդան կարմիր արգելավայրը՝ 200հա, ունի հատուկ պահպանվող տարածքի ռեժիմ, սակայն արգելոցը չի ապահովում միջատի լիարժեք պահպանությունը։ Մյուսները պահպանվում են ոչ ավելին, քան սովորական անտառտնտեսություններ, կամ էլ բոլորովին չեն պահպանվում։ Պահպանության հարցում մեծ խոչընդոտ է հանդիսանում պահպանության ենթակա տարածքների սահմանների կտրտվածությունը։ Այսպիսով, հաշվի առնելով այս ամենը, պարզ է դառնում, որ հատուկ պահպանվող տարածքների իրական մակերեսը խիստ զիճում է պաշտոնական նշված թվերին և չի ապահովում կենսաբազմազանության պահպանությանը։ Հարկ է նշել նաև այն հանգամանքը, որ ԲՀՊՏ-ում, փաստորեն, ընդգրկված չեն բաց լանդշաֆտները, ինչպես բարձր-լեռնային, այնպես էլ չորային (արիդ)։

Հաշվի առնելով վերը նշվածը, մենք առաջարկում ենք կատարել հետևյալ գործողությունները՝ կենսաբազմազանության մոնիտորինգի բարելավման ուղղությամբ․

1․ Մշակել Հայաստանի կենսաբազմազանության մոնիտորինգի հայեցակարգը,

2․ Մշակել կենսաբազմազանության մոնիտորինգի վարման կարգը,

3․ Առանձնացնել ինդիկատորներ մոնիտորինգի իրականացման համար։

Կենսաբազմազանության ոլորտում բազմակողմանի և խոր ուսումնասիրությունները թույլ կտան ապագայում հիմք ունենալու ստեղծելու միասնական և շարունակական բազա՝ Հայաստանի կենսաբազմազանության համար։ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն