«Հրաշք այգի»-ն ևս մեկ բանտ վայրի կենդանիների համար

13 Դեկ 2019

«Հրաշք այգի»-ն ևս մեկ բանտ  վայրի  կենդանիների համար

Հրաշք այգի ռեստորանային համալիրի տարածքում պահվում են մի շարք վայրի կենդանիներ, մասնավորապես՝ արջեր, եղնիկներ, թռչուններ, վագր և այլ կենդանիներ, որոնց վերաբերյալ ահազանգել և լուսանկարներ  է տրամադրել «Հասարակական ձայն»  ՀԿ  կամավորը։ Մասնավոր տարածքներում անազատ կամ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների պահումը կրկին անհանգստություն է առաջացնում մի շարք  կենդանապաշտպան կազմակերպությունների և անհատների շրջանում։  Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները հայտնվելով  անբարենպաստ պայմաններում հաճախ գտնվում են հյուծված, վնասված, հոգեբանորեն ընկճված վիճակում։ Պակաս դեպքեր չեն գրանցվել նաև անազատ պայմաններում պահվող կարմիր գրքային տեսակների վերաբերյալ։ Ուստի   «ՀՐԱՇՔ ԱՅԳԻ» ռեստորանի տարածքում պահվող վայրի կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով Civil Voice և Թռչնասերների Կենտրոն հասարակական կազմակերպությունները դիմել էին   «ՀՐԱՇՔ ԱՅԳԻ» ռեստորանի տնօրեն պարոն Արմեն Գևորգյանին, սակայն վերջինս չի արձագանքել մեր պաշտոնական գրությանը։

Վերը նշված խնդրով իրավիճակը պարզելու և տեղեկատվություն ստանալու նպատակով Civil Voice և Թռչնասերների Կենտրոն հասարակական կազմակերպությունները դիմել են   ՀՀ   բնապահպանության և ընդերքի  տեսչական  մարմնի ղեկավար պարոն Վիգեն Ավետիսյանին։

Մանրամասները հաջորդիվ․

Կից ներկայացնում ենք պաշտոնական գրությունները․

http://civilvoice.am/files/Hrashq%20aygi.pdf

http://civilvoice.am/files/to%20Mr.%20Vigen%20Avetisyan%2012.12.2019.pdf 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն