Այսօր կամավորների միջազգային օրն է

05 Դեկ 2019

Այսօր կամավորների միջազգային օրն է

1985թ-ի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան առաջարկել  է ամեն տարի դեկտեմբերի 5-ը նշել որպես կամավորների օր։ Կամավորությունը և քաղաքացիական մասնակցությունը պետության կայունության բաղկացուցիչներն են, որոնք կերտում են սեփականության զգացում և ներառում առկա գիտելիքն ու փորձը զարգացման գործընթացներում: Կամավորությունն ուժեղացնում է քաղաքացիներին, քաջալերում է նրանց առավել ընդգրկված լինել իրենց համայնքներում և առավել համախմբված է դարձնում համայնքները: Կամավորությունը զարգացնելը Հայաստանի կայունության երաշխավորման հիմնական բաղկացուցիչն է, և այդ նպատակով ներկայիս երիտասարդության հետ աշխատելը` լավագույն սկիզբը: Կամավորն այն մարդն է, ով լավ իղձերը վերածում է իմաստավորված գործի, ծառայելով` փոխակերպում աշխարհը:

Civil Voice հասարակական կազմակերպությունը ևս ունի իր կամավորների թիմը, որը ձևավորվել է 2015թ-ին։ Civil Voice ՀԿ կամավորների ջանքերով իրականացվել են մի շարք ծառատունկեր, շաբաթօրյակներ, ինչպես նաև սոցիալ-էկոլագիական նախաձեռնություններ։

Շնորհավոր կամավորների միջազգային օրը։ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն