Դալմայի այգիների տարածքում պատմամշակութային հուշարձանների մասին տեղեկատվությունը խնամքով թաքցվել է

29 Նմբ 2019

Դալմայի այգիների տարածքում պատմամշակութային հուշարձանների մասին     տեղեկատվությունը  խնամքով թաքցվել է

Դեռևս 2018թ-ի աշնանը շրջանառվում էր «Պարկ Գրուպ» ՍՊԸ կողմից  Երևանի  Մ․ Մելքոնյան  փողոցին հարակից տարածքում  գտնվող մոտ 27 հա հողամասը մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն ստեղծելու ծրագիրը։ Նախատեսվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով «Civil Voice» ՀԿ դիմել էր Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Քաղաքապետարանի կողմից տրամադրված փաստաթղթերն ուսումնասիրելով արձանագրեցինք, որ այնտեղ չկար տեղեկատվություն Դալմայի այգիների տարածքում գնտվող պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ։ Այնուհետև  2018թ. դեկտեմբերի 19-ին կայացել էր «Պարկ գրուպ» ՍՊԸ-ի կողմից նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը, որին  ներկա էին նաև «Civil Voice» ՀԿ փորձագետ Սիլվա Ադամյանը և ներկայացուցիչ Նաիրե Սահակյանը: Այդ քննարկմանը մենք ներկայացրեցինք նկատառումներն ու առաջարկությունները, որոնք վերաբերում էին Դալմայի այգու տարածքում գտնվող հուշարձաններին, չնայած նրան, որ «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի փաստաթղթերի մեջ նման տեղեկատվություն չկար։ Սակայն, ս․թ նոյեմբերի 12-ին Դալմայի այգիների տարածքում՝ Դալմա մոլի հարևանությամբ  ծանր տեխնիկայով հեռացվում էր  կանաչ զանգվածը։ Միջադեպի վերաբերյալ պարզաբանումներ և տեղեկատվություն ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին։ Տեսչութան կողմից տրամադրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակցության փաստաթղթերն ուսումնասիրելով` կրիկին արձանագրեցինք, որ այդ փաստաթղթերում ակնհայտորեն  բացակայում էր պատմամշակությային հուշարձանների վերաբերյալ տեղեկատվության առկայությունը։

Կից ներկայացնում ենք պաշտոնական նամակագրությունները.

http://civilvoice.am/files/Yerevan%20qaxaqapetaran.jpeg?fbclid=IwAR3-Q0YsYaBjvO5QnbSgP-lrE3nq2xAivgnLgE-saOd5wXmyb1vIoXcsyRs

http://civilvoice.am/files/the%20response%20from%20Yerevan%20Municipality.jpeg

http://civilvoice.am/files/Dalmayi%20ayginer-converted.pdf

http://civilvoice.am/files/the%20response%20page%201.jpeg

http://civilvoice.am/files/the%20response%20page%202.jpeg

http://civilvoice.am/files/the%20response%20page%203.jpeg

http://civilvoice.am/files/the%20response%20page%204.jpeg

http://civilvoice.am/files/the%20response%20page%205.jpeg

http://civilvoice.am/files/the%20response%20page%206.jpeg 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն