Հերթական անօրինական դելֆինարիան Հայաստանում․ պարզաբանում են բնապահպանները

02 Օգս 2019

Հերթական անօրինական դելֆինարիան Հայաստանում․ պարզաբանում են բնապահպանները

Հուլիսի 25-ին մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Սոչիում բնակվող գյումրեցի գործարար Գագիկ Պետրոսյանն իր հայրենի քաղաքում դելֆինարիա է կառուցում։ Դրան անդրադարձավ նաև հանրային հեռուստաընկերությունը, որն ավելի հանգամանալից խոսեց «Դելֆինաթերապիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչների և բնապահպանների հետ։ Մինչդեռ ի պատասխան Civil Voice և Թռչնասերների Կենտրոն հասարակական կազմակերպությունների պաշտոնական նամակին՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ Գյումրի քաղաքում դելֆինարի հիմնելու որևէ  փաստաթուղթ չի ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։ Փաստորեն, «Դելֆինաթերապիա» ՍՊԸ-ն իր գործունեությունը Գյումրիում ծավալել է առանց պաշտոնական թույլտվության և չի ներկայացրել անգամ  դելֆինների ներմուծման հայտ։ Սա անթույլատրելի է և շրջանցում է ՀՀ-ում գործող օրենքները։

Հիշեցնենք, որ Civil Voice և Թռչնասերների Կենտրոն հասարակական կազմակերպությունները վերոնշյալ խնդրով դիմել են նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ իրավիճակը պարզելու և համապատասխան ստուգումներ անցկացնելու համար։ Մեկ անգամ ևս հրավիրում ենք տեսչական մարմնի ուշադրությունը այն փաստի վրա, որ վերը նշված կազմակերպությունը չի ներկայացրել որևէ փաստաթուղթ շրջակա միջավայրի նախարարություն։

Կից ներկայացնում ենք պաշտոնական գրությունները.

http://civilvoice.am/files/Mr. E. Grigoryan.pdf

http://civilvoice.am/files/response.pdf 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն