«Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի հարակից այգու խնդիրները

23 Հլս 2019

«Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի հարակից այգու խնդիրները

Վերջերս «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի հարակից այգու վերաբերյալ տեղեկատվություն ստացանք, որ այգու  ներկայիս վիճակը այդքան էլ բարվոք չէ և պատշաճ խնամք չի իրականացվում։ Պարզելու համար իրավիճակը Civil Voice և Թռչնասերների Կենտրոն հասարակական կազմակերպությունները դիմել էին ՀՀ ԳԱԱ  «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրինությանը՝ խնդրելով տրամադրել  տեղեկատվություն այգու ներկայիս վիճակի,  խնամքի համար իրականացվող աշխատանքների, այգու սեփականության և այլնի վերաբերյալ։

Ի պատասխան մեր հարցման  «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը մեզ տեղեկացրեց, որ  զբոսայգու շուրջ 100 հա տարածքի և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ոռոգման ջուրը մատակարարվում է  «Ծիծեռնակաբերդ» պոմպակայանից միևնույն ջրագծով, որը կառուցվել է 1970-80-ական թթ։ Ներտնտեսային ցանցերը տարանջատված չեն, ուստի զբոսայգու բարձրադիր վայրերում անհրաժեշտ ճնշմամբ ջուր չի հասնում։ Ինչպես նաև այգու խնամքի պարագաների և այլ անհրաժեշտ միջոցառումների համար պետբյուջեից միջոցներ չեն տրամադրվում։

Հարկ է նշել, որ այս տարի հրդեհ բռնկվեց նաև Ծիծեռնակաբերդի հարակից անտառում, ինչը կապված էր նաև կլիմայի գլոբալ տաքացման հետ։ Հիմնադրամը իր սուղ  միջոցներով  կարողանում է հոգալ  միայն այգու անհապաղ լուծում պահանջող և նվազագույն պահանջմունքները։ Մինչդեռ զբոսայգում առկա է ոռոգման խնդիր և միջոցները բավարար չեն։ Անտառապուրակը կարիք ունի պետական հոգածության, ՀՀ քաղաքապետարանի աջակցության։ Այլապես մենք կկորցնենք Երևանի համար կենսական անհրաժեշտություն ունենցող մի շարք կանաչ գոտիներ։ Այսօր անտառահատման, ջրային ռեսուրսների վատ կառավարման և այլնի ֆոնի վրա մենք կորցնում ենք մեր անտառները, ինչը անհանգստության տեղիք է տալիս ոչ միայն բնապահպանների այլ հասրակաության լայն շրջանում։

Մանրամասները կից պաշտոնական գրություններում.

http://civilvoice.am/files/to%20Mr.%20Harutyunyan.pdf

http://civilvoice.am/files/the%20response%20page%201.jpeg

http://civilvoice.am/files/the%20response%20page%202.jpeg 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն