«Անազատության մեջ գտնվող կենդանիների համար» ստուգաթերթերի նախագիծ

23 Հլս 2019

«Անազատության մեջ գտնվող կենդանիների համար» ստուգաթերթերի նախագիծ

Վերջին շրջանում բավականին շատ ահազանգեր են լինում անազատության մեջ գտնվող կենդանիների վերաբերյալ։ Դեռևս նախկին կառավարության օրոք անազատության մեջ գտնվող կենդանիների համար ստուգաթերթերի կազմումը ընթացքի մեջ է եղել, սակայն ներկայումս պրոցեսը կանգ է առել։ Ստուգաթերթերի կազմումը կօգնի ոչ միայն անազատության մեջ պահվող կենդանիների մշտադիտարկման, այլև առհասարակ տեսչական մարմնի ստուգումներն իրականացնելու համար։

Civil Voice և Թռչնասերների Կենտրոն հասարակական կազմակերպությունները  ստուգաթերթերի վերականգնման և կազմման համար դիմել էին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ խնդրելով այն  հասցնել իր վերջնական ավարտին։

Համաձայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պաշտոնական գրության  ներկայումս  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից մշակվում է «Անազատության մեջ գտնվող կենդանիների համար» ստուգաթերթերի նախագիծը, որի վերջնական տարբերակը սահմանված կարգով կներկայացվի հանրային քննարկման։

Կից ներկայացնում ենք պաշտոնական գրությունները.

http://civilvoice.am/files/To%20Mr.%20Vigen%20Avetisyan.pdf

http://civilvoice.am/files/the%20response.jpeg 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն