Հատված ծառեր Երևանում Մատենադարանի հարևանությամբ

17 Հլս 2019

Հատված ծառեր Երևանում Մատենադարանի հարևանությամբ

Հունիսի 24-ին ահազանգ ստացանք, որ Երևանում՝ Մատենադարանի հարևանությամբ բարդիներ են հատվում։ Պարզելու համար իրավիճակը Civil Voice և Թռչնասերների Կենտրոն հասարակական կազմակերպությունները պաշտոնական գրությամբ դիմել էին Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչություն՝ խնդրելով ներկայացնել, թե ինչ մասնագիտական հիմնավորմամբ են հատվել վերը նշված ծառերը։

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական գրության համաձայն աշխատակազմի բնապահպանության վարչության մասնագետների կողմից կատարվել է տեղազննություն և վթարային վիճակում գտնվող 3 բարդիների համար տրվել է հատման եզրակացություն։

Կից ներկայացնում ենք պաշտոնական գրությունները.

http://civilvoice.am/files/to%20Mr.%20Hakobyan.pdf

http://civilvoice.am/files/the%20response%20from%20Municipality.jpeg 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն