«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը մշակման փուլում է

26 Հնս 2019

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ  օրենքը մշակման փուլում է

Այսօր «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում կան մի շարք բացեր, որի հետևանքով բավականին շատ դեպքեր են գրանցվում կենդանիների նկատմամբ դաժան,  ոչ պատշաճ վերաբերմունքի։  

Նշենք, որ   ներկայումս  շրջակա միջավայրի նախարարությունում  մշակման փուլում  է գտնվում «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հաշվի առնելով անազատության մեջ գտնվող կենդանիների խնդիրները՝ Civil Voice ՀԿ-ն իր առաջարկներն է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը։

Ի պատասխան ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրեց, որ առաջարկներն ընդունվել են ի գիտություն և պլանավորվող գործընթացների շրջանակում վերոնշյալ օրենքի նախագիծը կներկայացվի հանրային քննարկման։

Կից ներկայացնում ենք պաշտոնական գրությունները․

http://civilvoice.am/files/to%20Mr.%20Grigoryan.pdf

http://civilvoice.am/files/the%20response.pdf 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն