Արարատի մարզի Նարեկ գյուղում հատվել են 250-300 պտղատու ծառեր

12 Հնս 2019

Արարատի մարզի Նարեկ գյուղում հատվել են 250-300   պտղատու ծառեր

Սթ ապրիլի 25-ին մամուլում տարածվել էր տեղեկատվություն, որ Արարատի մարզի Նարեկ գյուղում շուրջ 250-300 առողջ և պտղատու ծառեր  էին  հատվել՝ էլեկտրական հատուկ սղոցներով։ Բնակիչների խոսքով իրենց գյուղապետը բնության նկատմամբ այս բարբարոսությունն իրականացրել էր մարզպետի թույլտվությամբ։  Տարածքը ամբողջովին ամայի էր եղել, մինչդեռ տեղի բնակիչների ջանքերով շուրջ 23 տարի տարածքը մշակվել էր և տնկվել  մրգատու ծառեր։

Վերը նշված խնդրով Civil Voice ՀԿ-ը դիմել էր ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, խնդրելով իր իրավասության շրջանակներում   իրականացնել ստուգումներ,  պարզել  իրավիճակը և իրականացնել  կանխարգելիչ միջոցառումներ։

Ի պատասխան   ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացրեց, որ  Արարատի մարզի Նարեկ համայնքի  վարչական տարածքում ծառահատման խնդրի հետ կապված գրությունը ուղարկվել է ՀՀ Ոստիկանության Արարատի մարզային վարչության  Արտաշատի բաժին՝ հետագա ընթացք տալու համար։

Կից ներկայացնում ենք պաշտոնական նամակագրությունը․

http://civilvoice.am/files/to%20Mr.%20Sargsyan.pdf

http://civilvoice.am/files/response.jpg 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն