Ծաղկահավաք

29 Ապր 2019

Ծաղկահավաք

Սույն թվականի ապրիլի 27-ին Civil Voice ՀԿ կամավորները մասնակցեցին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ կազմակերպած ծաղկահավաքին։ Ծաղկահավաքը տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության Զոհերի Հուշահամալիրում։ Մասնակիցները բաժանվեցին խմբերի և ծաղիկների ցողունները անջատեցին ծաղկաթերթերից։ Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը: 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն