Հրազդան ջրանցքը պարբերաբար վերածվում է աղբատարի

25 Ապր 2019

Հրազդան ջրանցքը պարբերաբար վերածվում է աղբատարի

    Սթ մարտ ամսին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մալաթիա փողոցով հոսող ստորին Հրազդան ջրանցքը վերածվել էր աղբատարի, որը ոռոգելի ջուր է հասցնում Արմավիրի մարզի մի շարք համայնքների: Աղտոտված այս ջրով են ոռոգվում պտղատու շատ այգիներ և հողատարածքներ: Բնակիչների խոսքով շրջակայքում բավարար քանակով  աղբամաններ չկան։ Թեև ջրանցքի մաքրման աշխատանքներ են ընթանում, սակայն որոշ ժամանակ անց ջրանցքը կրկին վերածվում է աղբատարի։

    Civil Voice ՀԿ-ը վերը նշված խնդրով դիմեց Երևանի քաղաքապետարանին, առաջարկելով ոչ միայն ավելացնել աղբամանների թվաքանակը տվյալ տարածքում, այլև աղբը ջրից հեռացնելու նպատաակով ջրանցքների վրա տեղադրել հատուկ ցանցեր, որը կիրառվում է եվրոպական մի շարք երկրներում։

    Ի պատասխան մեր գրության Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ նախատեսվում է կազմակերպել շրջայց-քննարկում՝ ջրանցքի վրա ըստ տեղայնության  համարժեք լուծում տալու համար։

Կից ներկայացնում ենք մեր պաշտոնական նամակագրությունը.

http://civilvoice.am/files/Yerevan.pdf

http://civilvoice.am/files/respnse.jpeg 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն