Կիրովի այգում տեղադրված թռչնաբները կրկին բնադրված են

15 Ապր 2019

Կիրովի այգում տեղադրված թռչնաբները կրկին բնադրված են

Դեռևս 2017թ-ի մարտ ամսին Civil Voice ՀԿ-ը, ընդառաջ գնալով Թռչունների պաշտպանության միջազգային օրվան, թռչնաբներ տեղադրեց Կիրովի այգում։ Թռչնաբները նախատեսված են փոքրիկ երաշտահավերի համար։ Տեղադրելուց շուրջ 1-2 ամիս անց թռչնաբների կեսը արդեն բնակեցվել էր երաշտահավերով, իսկ  2018թ-ին պարբերաբար դիտարկումների արդյունքում պարզ դարձավ, որ տեղադրված թռչնաբների զգալի մասն արդեն բնակեցված էր։ Այս տարի ևս  դիտարկումներ իրականացնելիս ակնհայտ դարձավ, որ գրեթե բոլոր  թռչնաբները բնակեցված են թռչուններով։

Վերջին տարիներին Երևանում  կտրուկ նվազել է ծառերի քանակը, որն էլ իր հերթին բացասական ազդեցություն ունեցավ միջատակեր և երգեցիկ թռչունների վրա՝ նվազեցնելով վերջիններիս բնադրավայրերը և թվաքանակը։

Կենսաբանական այս միջոցառման  նպատակը  ոչ միայն  փչակաբնակ և միջատակեր թռչունների քանակի ընդլայնումն էր Երևանում (դրանով նպաստելով նաև կանաչ տարածքների պահպանմանը քաղաքում), այլև  կենսաբանական պայքարի միջոց՝ միջատների դեմ պայքարում: 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն