Ալյումինի ձուլարանի առեղծվածը

27 Մար 2019

Ալյումինի ձուլարանի առեղծվածը

Սույն թվականի փետրվարի 7-ին ՀՀ կառավարության պաշնոնական ֆեյսբուքյան էջից տեղեկատվություն տարածվեց, որ Երևանի մոտակայքում պատրաստվում են հիմնել ալյումինի նոր ձուլարան։ Վերը նշված խնդրով դիմեցինք ՀՀ Բնապահպանության նախարարություն և ՀՀ ԲՆ  բնապահպանության և ընդերքի  տեսչական մարմնին՝ իրավիճակը պարզելու և տեղեկատվություն ստանալու համար։

Համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական պատասխանի Երևանի մոտակայքում ալյումինի ձուլարանի կառուցման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացվել  բնապահպանության նախարարություն ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նպատակով։

Վերը նշված խնդրով դիմեցինք նաև ՀՀ Կառավարության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ ներկայացնելով իրողությունը և խնդրելով տրամադրել տեղեկատվություն  ալյումինի ձուլարանի վերաբերյալ։ Մինչդեռ ի պատասխան կառավարությունը  հայտնում է, որ մեր կողմից հայցվող տեղեկությունը դուրս է վերոգրյալ իրավական ակտերի կարգավորման առարկայի շրջանակներից, քանզի այն օրենսդրությամբ  սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալ չէ, չի վերաբերում պաշտոնատար անձի գործունեությանը և չի հայցվում օրենքի իմաստով տեղեկատվություն տնօրինող պաշտոնատար անձից։

Նման պատասխանը չի կարող բավարարել հանրությանը և չի  արտացոլում կառավարության  պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղադրված տեղեկատվությանը՝ ալյումինի ձուլարանի վերաբերյալ։

Կից ներկայացնում ենք մեր ուղարկած  պաշտոնական նամակները,   պատասխաններն ու ալյումինի ձուլարանի վերաբերյալ հղումը  https://www.facebook.com/watch/?v=212415929619422.

http://civilvoice.am/files/MNP.pdf

http://civilvoice.am/files/from%20MNP.jpeg

http://civilvoice.am/files/to%20Mr.%20Igor%20Sargsyan.pdf

http://civilvoice.am/files/from%20Mr.%20I.%20S..pdf

http://civilvoice.am/files/to%20Mr.%20Tigran%20Avinyan.pdf

http://civilvoice.am/files/from%20Government%20page%201.jpeg

http://civilvoice.am/files/from%20Government%20page%202.jpeg 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն