Անակնկալ այց մեր կամավորների կողմից

12 Մար 2019

Անակնկալ այց մեր կամավորների կողմից

Մարտի 8-ին, Civil Voice ՀԿ կամավորները այցելեցին տիկին Անահիտին` պարգևելով նրան դրական հույզեր, ժպիտներ և գեղեցիկ, ուրախ պահեր։ Տիկին Անահիտը տարիներ շարունակ մասնակցել է Civil Voice ՀԿ-ի կողմից նախաձեռնած «Շնորհակալ եմ Քեզ Հայ Զինվոր» ակցիային։ Նա կազմակերպության ամենատարեց կամավորն է, ով զինվորների համար տաք բրդյա գուլպաներ է գործում, որոնք երիտասարդ կամավորները փոխանցում են սահմանամերձ տարածքներում տեղակայված զորամասերում ծառայող զինվորներին։ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն