Տավուշի մարզի բնաշխարհի մասին

05 Մար 2019

Տավուշի մարզի բնաշխարհի մասին

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում՝ Շամշադին), Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը:

Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Գետերը պատկանում են Կասպից ծովի (Կուր գետի) ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերով։

Տավուշի լեռնաշղթան ներկայացնում է հյուսիս-արևելյան ճյուղավորությունը` ՀՀ Տավուշի մարզում։ Լեռնաշղթայի լանդշաֆտը անտառային է։

ՀՀ Տավուշի մարզում Տավուշ գետի միջին հոսանքում գտնվում է Տավուշի ջրամբարը։ Մակերեսը 0․45  քառ․ մ, տարողությունը 5․23 մլն խոր․ մետր։ Ոռոգում է Տավուշի մարզի Տովուզ, Մոսես գեղ, ներքին կարմիր աղբյուր և վերին Կարմիր աղբյուր գյուղերի հողատարածքները։

Տավուշի մարզի նշված գյուղատարածքի շրջակայքում (Վազաշենի) գերակշռում են անտառային դարչնագույն, տիպիկ խճաքարային հողեր։ Գյուղատնտեսական ակտիվ օգտագործվող հողատարածք է։ Անտառային բուսականություն է։ Լայնատերև անտառների մասնակցությամբ՝ Արևելյան հաճարենու, Վրացական և Մեծառեջ կաղնիների, Արևելյան և Սովորական բոխիների, Բարձրաբուն հացենու, Բեգոնիաի, Տերև լորենու, կաղնուտների մասնակցությամբ՝ Մեծառեջ, Բուասիեի և Արաքսային կաղնիների։ Անտառային խառը մշակաբույսեր մասնակցությամբ՝ պալասի և Բրանքսի սոճիների, Բարձրաբուն հացենու, Դժնիկանման չիչխանի, ուռենու, թխկու, թեղու ցեղատեսակների հետ համատեղ։ Առավելագույնս բարձրության վրա լեռնատափաստանային է։

Կենդանական աշխարհը շատ բազմազան է և հետաքրքիր։ Այս տարածքում բնակվում են ազնվացեղ եղջերուն, վայրի խոզը, եվրոպական այծյամը։ Տարածքում նկատվում է նաև գորշ արջ, շնագայլ, անտառային կատու, նապաստակ, սկյուռ, սխտորագորտ։

Տավուշի մարզում թռչունների տեսակների կազմը ևս բազմազան է։ Ընդհանուր թռչնաշխարհը 178 տեսակ, որից  անտառային՝ 67, լեռնատափաստանային՝ 53, ջրաճահճայիններ՝ 31, Սինանտրոպ՝ (մարդու հարևանությամբ)17։ Ըստ վարքագծի՝  նստակյացներ՝ 104, բնադրող  չվողներ՝59, ձմեռողներ՝10, ձվահյութ՝5։  Կարմիր գրքում գրանցվածներ տեսակները 17-ն են։ Տավուշի մարզի թռչնաշխարհը հիմնականում ձևավորվում է անտառային ու լեռնատափաստանային տեսակների հաշվին՝ 123տեսակ:

Ծառերին և թփերին հանդիպում են երաշտահավեր, կեռնեխներ, սիտեղ, գեղգեղիկ, ոսպնուկ, արշալուսիկներ, եղնջաթռչնակ ու արքայիկներ, բվեր ու բվեճ, կարմրաճակատ փայտփորի տեսակներ:

Տավուշի մարզում ջրաճահճային տեսակներից հանդիպում են փոքր ու մեծ սուզակ, կռնչան բադեր, սև փարփարներ, հայկական որոր, սպիտակ տառեղ, գետածիծառներ, ավազակտցար:

Ժայռաբնակ տեսակներից հանդիպում են` բազե, ճուռակներ, կեռնեխներ կապույտ, մանգաղաթևեր, ծիծեռնակների 6-3 տեսակներ, օձակեր արծիվ,  կչետակեր, գառնանգղ և այլն։

Վազաշենի տարածքում անհետացող և հազվադեպ բուսատեսակներն են՝ խոլորձ ծիրանի, Թաղաղու դեղին, Ստևենիելա սածիրանման, Խուրմա կովկասյան,Կռոն փետրավոր։

Նույն տարածքում կարմիր գրքային կենդանիներից հանդիպում են՝  միջերկրածովյան կրիա, սև անգղ, սափսան, սովորական ծառագորտ, ճահճային կրիա, պոլչոկ քնամուկ, կովկասյան կամ պարսկական սկյուռ,միջատներից՝ ալպիական ռոգալիա։

Մոտակայքում  հատուկ պահպանվող տարածք կա՝  1985թ-ին  Դիլիջանի արգելոց էր, իսկ  2002թ-ից Դիլիջանի ազգային պարկ՝ 28002հա տարածքով։

 

Գրականություն

1․ «Հայաստանի թռչուններ» Մարտին Ս․ Ադամյան, Դանիել  Քլեմ Կրտսեր,  Երևան 2000թ., 

2․ «Հայաստանի բնաշխարհ» խմբագր․հանձնաժողով․Հ․ Մ․ Այվազյան գլխ․ խմբագիր և ուրիշ․ ,Երևան  2006թ, էջ- 641 (քարտեզներ): 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն