«ԱՊՇԱՆՔ էկո-այգի» կազմակերպությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության

31 Հոկ 2018

«ԱՊՇԱՆՔ էկո-այգի»   կազմակերպությունը   ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության

Սույն թվականի հոկտեմբերի 22-ին «Civil Voice»   և «Թռչնասերների Կենտրոն» ՀԿ-ները դիմել էին ԲՆ հարցումով «ԱՊՇԱՆՔ էկո-այգու»   շրջակա միջավայրի փորձաքննություն անցնելու խնդրով, սակայն պատասխան նամակում մեզ  հայտնեցին, որ վերը նշված կազմակերպությունը չի դիմել Բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի փորձաքննություն  անցնելու համար։

Ուսումնասիրելով ՀՀ օրենքը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին՝ պարզ դարձավ, որ տվյալ կազմակերպությունը պարտավոր է անցնել փորձաքննություն։ Վերը նշված խնդրով կրկին դիմեցինք Բնապահպանության նախարարություն։ Վերջինս հաստատեց, որը  «ԱՊՇԱՆՔ էկո-այգի»   կազմակերպությունը   ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։

Կից ներկայացնում ենք նամակագրությունը․

http://civilvoice.am/files/Պրն․ Էրիկ Գրիգորյանին 22․10․2018.pdf

http://civilvoice.am/files/ԱՊ.pdf

http://civilvoice.am/files/ի պատ․ 55․10․2018 Բնութ նախից.jpeg 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն