Այրված աղբի արտանետումների խնդրով

08 Հոկ 2018

Այրված    աղբի  արտանետումների խնդրով

Սեպտեմբերի 9-ին Civil Voice ՀԿ-ը  տեղեկատվություն էր ստացել այն մասին, որ   մի քանի օր շարունակ Ջրվեժի աղբանոցն այրվում էր, և տեղի բնակիչները շնչահեղձ էին լինում: Բնակիչների հաղորդմամբ ծուխը լինում էր հատկապես վաղ առավոտյան և գիշերը, երբ թեթև քամուց նորից կրակ էր բռնկվում:

Civil Voice  ՀԿ-ը վերը նշված  խնդրով դիմել է ՀՀ ԲՆ  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման  նախարարություն, իրավիճակը պարզելու և  համապատասխան  միջոցներ կիրառելու՝ խնդրին լուծում տալու համար։

Խնդրի առնչությամբ սեպտեմբերի 20-ին ստացանք պատասխաններ՝ ՀՀ ԲՆ  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից և հոկտեմբերի 3-ին  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման  նախարարությունից։

Կից ներկայացնում ենք նամակները և պատասխանները. 

http://civilvoice.am/files/to Mr. A. Grigoryan.pdf

http://civilvoice.am/files/to Mr. S. Papikyan.pdf 

http://civilvoice.am/files/ի պատ․ 48․09․2018 ընդերքի տեսչական մարմնից.jpeg

http://civilvoice.am/files/ի պատ․ 49․09-18 տարածքային նախ-ից.pdf 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն