Կայացավ կենդանիների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումը

04 Հոկ 2018

Կայացավ կենդանիների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Այսօր հոկտեմբերի 4-ին Civil Voice ՀԿ գրասենյակում կայացավ կենդանիների պաշտպանությանը նվիրված միջոցառումը։ Հանդիպանը ներկա էին «Փրո Փոուզ» ՀԿ ներկանացուցիչներ Նարե Արամյանը, Կարինե Փանոսյանը, «Դինգո թիմի» ներկայացուցիչ Օվսաննա Հովսեփյանը, հայտնի կենդանաբույժ Գրիգոր Գրիգորյանը, «էկո- նյուզ» լրատվականի կայքի ներկայացուցիչ Մարիամ Թաշչյանը և այլն։ Հանդիպմանը տեսաշարով ներկայացվեցին Civil Voice ՀԿ իրականացված աշխատանքները՝ կենդանիների պաշտպանությանը նվիրված։ Այնուհետև ներկայացվեց «ԱՊՇԱՆՔ էկո այգու» ծրագիրը, որին հաջորդեց բուռն քննարկում։

Հաշվի առնելով ՀՀ-ում կենդանինեիների պաշտպանության խնդիրների արդիականությունը՝ օրենսդրական, անասնաբուժա-սանիտարական, անազատության մեջ գտնվող վայրի կենդանիների, որսագողության խնդիրները,  կենդանապաշտպանների խումբը որոշում կայացրեց ստեղծել մասնագիտական կառույց, որը հնարավորության կտա ընդգրկել ոլորտի լավագույն անկախ փորձագետներին։ Կառույցի խնդիրն է լինելու լուծում տալ վերը նշված բոլոր խնդիրներին և նպաստել շրջակա միջավայրի բարելավմանը ՀՀ-ում։

Ցավոք, հրավիրված Բնապահպանության  նախարարության և տեսչական մարմնի ներկայացուցիչները այդպես էլ ներկա չգտնվեցին հանդիպմանը։ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն