Համաշխարհային մաքրության օր

18 Սեպ 2018

Համաշխարհային մաքրության օր

Ս․ թ. սեպտեմբերի 15-ին, համաշխարհային մաքրության օրվա կապակցությամբ, Civil Voice ՀԿ-ն, Սիսիանի համայնքապետարանի և Բնության Համաշխարհային Հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Կովկասյան էկո-միջանցքներ» ծրագրի շրջանակներում տարածքի մաքրման միջոցառում կազմակերպեց Սիսիան համայնքի Անգեղակոթ բնակավայրի մոտակայքում գտնվող Սուրբ Վարդան Զորավար եկեղեցու բակում և դրան հարող հանգստի գոտու տարածքում։

Կազմակերպության 8 կամավորներն ու տեղի բնակիչները հավաքեցին և տեսակավորեցին տարածքում կուտակված ամբողջ աղբը, ապահովեցին պայմաններ՝ աղբի հեռացումը իրականացնելու համար։ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն