Կվերականգնե՞ն արդյոք կառամատույցի ծառերը

08 Օգս 2018

Կվերականգնե՞ն արդյոք կառամատույցի ծառերը

Օգոստոսի 6-ին Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտահետազոտական ինստիտուտներից մեկի աշխատակիցը ահազանգեց Civil Voice կազմակերպությանը, որ Երևան քաղաքի երկաթուղային կայարանի տարածքում հատվել են 3-4 եղևնիներ` երկաթուղային կայարանի տնօրենի հրամանով: Նա նաև հայտնեց, որ տնօրենը պատրաստվում է նոր ծառահատումներ կատարել: Քաղաքացին խնդրեց օգնել կանգնեցնել ծառահատումները: Կազմակերպության կամավորները մեկնեցին դեպքի վայր, որտեղ արձանագրեցին ծառահատման դեպքը և լուսանկարեցին հատված ծառերը:

Ինչպես պարզվեց երկաթուղային կայարանի տնօրենի հետ խոսակցությունից, հատվել են թվով 10 տույա տեսակի մշտադալար ծառեր, որոնք հատվել են երկաթգծի տնօրինության հրամանով, քանի որ դրանք արդեն ծեր և հիվանդ էին և խանգարում էին երկաթգծի ուղևորներին։ Համաձայն կայարանի տնօրենի՝ օգոստոս ամսվա ընթացքում հատված ծառերը վերականգնվելու են։

Civil Voice հասարակական կազմակերպությունը հետամուտ կլինի այս խնդրին և կհետևի խնդրի զարգացումներին: 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն