Քիմիական վտանգավոր նյութերի ազդեցությունը մարդու առողջության վրա
04 Հլս 2018

Սույն թվականի հունիսի 3-ին «Կայուն օրգանական աղտոտիչների վերացման միջազգային ցանց»-ի (IPEN) ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում կայացավ «Տեղեկացվածությունն՝ առողջության գրավական» խորագրով հանդիպում-քննարկումը, որին ներկա էին նաև «Հասարակական ձայն» ՀԿ փորձագետ Սիլվա Ադամյանը և ներկայացուցիչ Նաիրե Սահակյանը։ Միջոցառումը նախաձեռնել էր «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ը։
Հանդիպմանը քննարկվեցին էլեկտրոնային արդյունաբերության, կիսահաղորդիչների արտադրությունում օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի և աշխատանքի անվտանգ պայմաններն ապահովող կանխարգելիչ միջոցառումների վերաբերյլալ հարցեր: Հանդիպմանը ցուցադրվեց նաև IPEN-ի և հարավկորեական “SHARPS” ՀԿ–ի համատեղ նկարահանված «Մաքուր սենյակի աշխատակիցների պատմություններ» ֆիլմը։ Ֆիլմը պատմում էր այն աշխատակիցների մասին, որոնք աշխատանքի ընթացքում ստիպված են եղել աշխատել և ենթարկվել քիմիական մի շարք վտանգավոր նյութերի ազդեցության (սիլիցիում, ծծմբական թթու, քլոր և այլն) գաղափար չունենալով, թե ինչ նյութերի հետ են աշխատում։ Եվ, չնայած բարձր վարձատրության, առողջությանը հասցված վնասները անդառնալի են եղել՝ հանգեցնելով վերջիններիս երիտասարդ տարիքում մահվան։
Civil Voice
Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն