Մարդ-գայլ կոնֆլիկտը շարունակվում է

15 Մայ 2018

Մարդ-գայլ  կոնֆլիկտը շարունակվում է

Սույն թվականի ապրիլի 9-ին Civil Voice ՀԿ փորձագետները Աբովյան քաղաքում  արձանագրել էին խոշտանգված գայլի դի։

Դեպքը տեղի էր ունեցել Աբովյան քաղաքի աղբավայրին հարակից  կանաչ գոտում։ Նշված տարածքում ծառերից մեկի մոտ ականատես եղանք  բավականին խոշոր չափի էգ գայլի դիի, որը եղել էր կապված ծառին, հրազենային վնասվածքներ չուներ, սակայն ակնհայտ էր, որ գայլին խոշտանգել էին։

Civil Voice ՀԿ-ը խնդրրի առնչությամբ դիմել է   ՀՀ Բնապահպանության  նախարարությանը և  ՀՀ ԲՆ  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

Ի պատասխան  մեր ուղարկված նամակներին  ՀՀ ԲՆ  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը  տեղեկացրեց,  որ հնարավոր է  գայլին արդեն իսկ սատկած վիճակում են տեղափոխել աղբավայրի հարակից տարածք։ Մինչդեռ դեպքի հետ կապված Civil Voice-ը ոչ միայն նամակով տեղեկացրել էր դեպքի մասին, այլև էլեկտրոնային տարբերակով ուղարկել տեսանյութն ու նկարները, որում անզեն աչքով տեսանելի էր, որ կենդանուն բռնել են, ոտքը կապել ծառից և դաժանաբար խոշտանգել։ Սա կենդանու նկատմամբ իրականացված դաժան վերաբերմունքի արդյունք է։ Գիշատիչ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը պետք է կանխել և օրենքով սահմանված կարգով բերել պատասխանատվության։

Կից ներկայացնում ենք ուղարկված նամակն ու պատասխանը․

http://civilvoice.am/files/Eghish%20Terteryanin%202.jpeg 

http://civilvoice.am/files/the%20answer.jpeg 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն