Civil Voice ՀԿ ներկայացուցիչները մասնակցեցին «Կենտրոնական Ասիայի և Կովկասի ԱԶԲ-ի ծրագրերի մշտադիտարկման ֆորում»-ի հավաքին

28 Մար 2018

Civil Voice ՀԿ ներկայացուցիչները մասնակցեցին «Կենտրոնական Ասիայի և Կովկասի ԱԶԲ-ի ծրագրերի մշտադիտարկման ֆորում»-ի հավաքին

Սույն թվականի մարտի 21-23-ն ընկած ժամանակահատվածում  Ղրղստանի Բիշքեկ քաղաքում կայացավ  «Երես առ երես» հանդիպում՝  Կենտրոնական Ասիայի և Կովկասի ՀԿ-ների  ֆորումի ներկայացուցիչների միջև։

Հանդիպմանը ներկա էին  Asian Infrastructure Investment Bank-ի (AIIB) (АБИИ Азиатскии Банк Инфраструктурных Инвестиции (АБИИ )) ներկայացուցիչներ պարոն Յուանգչժան Սանը, պարոն Խամիդ Շարիֆը և տիկին Աիրեն Բեինը։ Հանդիպմանը մասնակցում  էին Civil Voice ՀԿ փորձագետ Սիլվա Ադամյանը և ներկայացուցիչ Նաիրե Սահակյանը, ինչպես  նաև ներկայացուցիչներ Ղրղստանից, Տաջիկիստանից,  Ֆիլիպիններից, Ադրբեջանից, Ուզբեկստանից, ԱՄՆ-ից  և այլն։

Հանդիպմանը ֆորումի մասնակիցները  քննարկեցին  ԱԶԲ-ի Կովկասում և կետրոնական Ասիայում էներգետիկ ծրագրերը, նախագծերը ուղղված էներգետիկ  բնագավառին։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին տարբեր երկրների  էներգետիկայի զարգացման քաղաքականությունները։  Մեր կողմից հանդիպման համար պատրաստվել և ներկայացվել էին շնորհանդեսներ՝ «Էներգետիկ ծրագրերը Հայաստանում, ԱԶԲ-ի  ֆինանսավորմամբ», «Էներգետիկայի զարգացման պետական քաղաքականությունը ՀՀ-ում», և «Հյուսիս-hարավ ճանապարհ»-ը։

Ֆորումի մասնակիցները քննարկեցին Asian Infrastructure Investment Bank-ի (AIIB) քաղաքականությունները (“Общественной информации” и “Механизма воздействия на людей, затронутых проектом”.) և տվեցին իրենց մեկնաբանություններն ու առաջարկները վիճելի հարցերի վերաբերյալ։ Այնուհետև հանդիպման մասնակիցները փաստաթուղթը հանձնեցին AIIB-ի ներկայացուցիչներին։ Վերջիններս էլ հանգամանալից  բացատրեցին բանկի քաղաքականությունը, տվեցին իրենց մեկնաբանությունները բոլոր հարցադրումների վերաբերյալ՝ խոստանալով առաջարկները և նկատառումները ներկայացնել բանկի տնօրինությանը։ Պարոն Խամիդ Շարիֆն ասաց, որ վստահ չէ, որ բոլոր առաջարկները կընդունվեն, սակայն վստահեցրեց, որ առաջարկների ողջ փաթեթը կփոխանցի բանկի տնօրինությանը։

Կից  ներկայցնում ենք այն փաստաթղթերը, որոնք քննարկվել և մշակվել են ֆորումի կողմից։

http://civilvoice.am/files/PPI-comments_rus.pdf

http://civilvoice.am/files/rus_PPM-recommendations-to-AIIB.pdf 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն