Մարտի 22-ը ջրային ռեսուրսների համաշխարհային օր

21 Մար 2018

Մարտի 22-ը ջրային ռեսուրսների համաշխարհային օր

Մարտի 22-ը ջրային ռեսուրսների համաշխարհային օրն է: Երկրագնդի մեկ բնակչին, միջին հաշվով, տարեկան բաժին է ընկնում 7000 խորանարդ մետր ջուր: Հայաստանում այդ թիվը կազմում է 3000 խորանարդ մետր:
ՄԱԿ-ի փորձագետները հաշվարկել են, որ մեկ բնակչին հասնող ջրի նվազագույն շեմը տարեկան 1700 խորանարդ մետր է:

Մոլորակի ավելի քան 70 տոկոսը ծածկված է ջրով: Հայաստանի տարածքում ձևավորվող ջրային պաշարների միջին բազմամյա հոսքը կազմում է 6.2 մլրդ մետր խորանարդ:

Տարբեր գնահատականներով՝ մեր երկրում ջրի կորուստը 70-85 տոկոս է, և հիմնական պատճառը համարվում է ջրային ռեսուրսի սխալ կառավարումը՝ թե խմելու, թե ոռոգման ջրի համակարգում: Փաստացի ջրառում առկա 365 մլն խորանարդ մետր ջրից մենք օգտագործում ենք 60 մլն խորանարդ մետրը:  

2010 թվականից հետո, երբ Հայաստանում սկսեց զարգանալ հանքարդյունաբերությունը, մակերևութային ջրերը սկսեցին աղտոտվել  հանքարդյունաբերության թափոններով: Այժմ դրանց 15 տոկոսն աղտոտված է, իսկ վերականգնումն ու կառավարումը բավական դժվար խնդիր է:

Դրականից բացի, Սևանա լճի գլխավոր խնդիրը հավելյալ ջրառն է: Բնապահպան Սեյրան Մինասյանն այն ուղղակի անթույլատրելի է համարում: Եթե 2011-2012 թվականներին դրական դինամիկա էր նկատվում, ապա այժմ այն բացասական է: Լիճը գտնվում է անհավասարակշիռ վիճակում և միակ լուծումը  մակարդակի անընդհատ բարձրացումն է:

Այս ամենին զուգահեռ Հայաստանը ջրերի պաշարներով համարվում է «միջին չափով ապահովված» պետություն: Մինասյանը վստահեցնում է, որ Հայաստանի ջրային պաշարները կբավարարեն մեր բնակչության կրկնակի քանակին:

Մանրամասները կից տեսանյութում․

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն