Արմաշ գյուղում կտեղադրվեն արագիլների համար նախատեսված բներ

12 Մար 2018

Արմաշ գյուղում կտեղադրվեն արագիլների համար նախատեսված բներ

Հնուց ի վեր արագիլները հայի համար  եղել են  բախտի, բարության ու հաջողության, ամուր ու առողջ ընտանիքի խորհրդանիշ։

Այսօր  արագիլների բնադրավայրերը փոփոխվում են կապված ջրաճահճային տարածքների չորացման և կերի նվազման հետ։ Այս ամենի պատճառով թռչունները հիմնականում բնադրում են տանիքներին կամ էլեկտրասյուներին։  Վերջին տարիներին կլիմայի փոփոխության պատճառով  արագիլների պոպուլյացիաի  մի մասը  ձմեռում է ՀՀ-ում:

Հաշվի առնելով արագիլների այս և մի շարք այլ խնդիրներ` «Civil Voice»  և  «Թռչնասերների Կենտրոն» ՀԿ-ները, ընդառաջ գնալով թռչունների պաշտպանության օրվան, մարտի 13-ին ժամը 12։30 Արարատի մարզի Արմաշ գյուղում կտեղադրեն  արագիլների համար նախատեսված բներ։

Միջոցառման նպատակն է  ավելացնել արագիլների բնադրավայրերը նշված տարածքում,  հետազոտել ճերմակ արագիլների պոպուլյացիան, ինչպես նաև ապահովել թռչնաբների անվտանգությունը (էլեկտրասյուներից բարձր տեղադրումը)։ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն