Հանդիպում Օրհուս կենտրոնում

07 Մար 2018

Հանդիպում Օրհուս կենտրոնում

Սույն թվականի մարտի 7-ին Երևանի Օրհուս կենտրոնում կայացավ  «Անվտանգ խաղահրապարակ քո և իմ երեխաների համար» թեմայով իրազեկման դասընթաց։ Հանդիպմանը մասնակցում էին «Civil Voice» ՀԿ ներկայացուցիչ Նաիրե Սահակյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ, իրավաբան Նազելի Վարդանյանը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, Երևանի տարբեր վարչական շրջանների ներկայացուցիչներ և այլն։

Հանդիպմանը ներկայացվեցին մանկական խաղահրապարակների հողերի նմուշների քիմիական բաղադրության հետազոտության արդյունքները (ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն): Համաձայն հետազոտման արդյունքների՝ Երևանի տարբեր վարչական շրջանների  26 խաղահրապարակների հողերից վերցվել է  29 նմուշ։   Հայտնաբերվել է այնպիսի ծանր մետաղների գերազանցություն, ինչպիսիք են քրոմը, ցինկը, նիկելը, կապարը և այլն։ Իրավաբան Նազելի Վարդանյանը նշեց, որ ՀՀ օրենսդրությունում չկա որևէ իրավական նորմ, որը կարգավորում է  խաղահրապարակների կառուցումը, շահագործումը և վերահսկումը։ Երևանում խաղահրապարակները կարգավորելու համար անհրաժեշտ է ընդունել պետական ստանդարտներ։ Խաղահրապարակները պետք է կառուցվեն լիցենզավորված կազմակերպությունների կողմից։ Անհրաժեշտ է ստեղծել հատուկ վերահսկող մարմին և այլն։ Երևանում խաղահրապարակները կարգավորելու հետ կապված Օրհուս կենտրոնը նախատեսում է առաջարկներ ներկայացնել Երևանի քաղաքապետարանին։ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն