Դելֆինները դեռ ՀՀ-ում են

29 Հնվ 2018

Դելֆինները դեռ ՀՀ-ում են

Հունվարի 26-ին կայացավ հերթական վարչական վարույթը, որին մասնակցում էին «Civil Voice» ՀԿ փորձագետ, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, իրավաբան Արթուր Համբարձումյանը, բնապահպան Նաիրե Սահակյանը, տեսչական մարմնի անդամները, կենսաբազմազանության վարչության ներկայացուցիչ Տիգրան Հակոբյանը, երրորդ կողմը կրկին բացակայում էր («Դելֆինոթերապիա Դիլիջան»):

Հանդիպմանն Արթուր Համբարձումյանը շեշտեց, որ ՀՀ կառավարության կողմից կան նորմեր սահմանված անազատ պայմաններում կենդանիներին պահելու վերաբերյալ: Այն կենդանիների ցանկը, որոնց     պահպանման կարգը ՀՀ-ի կառավարությունը  չի սահմանել, չեն կարող անազատ և կիսաազատ պայմաններում  պահվել ՀՀ-ում:  Քանի որ դելֆինները  չկան այդ ցանկում և կառավարության  կողմից սահմանված չեն  նորմեր, ուստի դելֆինները չեն կարող պահվել Հայաստանում:

Նշենք, որ «Դելֆինաթերապիա Դիլիջան»-ը պատրաստվում է մոտ ժամանակներս երկրից արտահանել դելֆիններին։ Վերջիններիս արտահանման պրոցեսը   տեսչական մարմնի հաղորդմամբ երկարաձգվում է՝ կապված Բնապահպանության նախարարության կողմից անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման հետ: Հանդիպման ընթացքում որոշում կայացվեց պարզելու, արդյո՞ք Բնապահպանության նախարարության կողմից թույլտվությունը առկա է՝ կենդանիներին արտահանելու համար:

ՀՀ-ում անազատության մեջ պահվող կենդանիների մասով օրենքում կան մի շարք բացթողումներ, ուստի անհարժեշտ է լրացնել այդ բացերը, վերախմբագրել և   իրավիճակը կարգավորել: Այս ամենը վերանայելու դեպքում միայն հնարավոր կլինի սահմանել   նման կենդանիներ պահպանման կարգը, սակայն հասարակական կազմակերպությունները և բնապահպանները կարծում են, որ այս կենդանիների ներմուծումը Հայաստան անցանկալի է, քանի որ դելֆինները չունեն այստեղ պատշաճ կենսամիջավայր։ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն