Կլիմայի փոփոխությունը և նրա ազդեցությունը կենսաբազմազանության վրա

23 Հնվ 2018

Կլիմայի փոփոխությունը և նրա ազդեցությունը կենսաբազմազանության վրա

21-րդ դարում կլիմայի գլոբալ փոփոխությունը հանդիսանում է գլոբալ էկոլոգիական  հիմնախնդիր  ողջ մոլորակի համար։

Կլիմայի գլոբալ փոփոխությունը լուրջ սպառնալիք է մոլորակի կենսաբազմազանության համար։ Որոշ  կենդանիների և բույսերի տեսակներ դժվար  են ադապտացվում  կլիմայի գլոբալ տաքացմանը, ինչը կարող է հանգեցնել այդ տեսակների ոչնչացմանը։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ ծառատեսակների, օրինակ պտղատու ծառերի մոտ  շրջակա միջավայրի  ամեն մի աստիճանի բարձրացմանը զուգընթաց պտուղը կկրճատվի 3-17%-ով: Ծովային անողնաշարավորների դեպքում մարմնի չափերը կփոքրանան 0,5-4%-ով, ձկներինը 6-22%-ով, բզեզներինը 1-3%-ով, սալամանդրերինը 14%-ով։

Վերջին 20-50 տարվա ընթացքում կատարված դիտարկումները ցույց են տալիս, որ մի շարք տեսակների մարմնի չափերը կփոքրանան։ Օրինակ  սովորական գորտի։

56,3 միլիոն տարի առաջ երկրագնդի  գլոբալ միջին ջերմաստիճանը՝ 10-20․000 տարվա ընթացքում բարձրացավ 3-5 0C-ով, որի արդյունքում  բզեզների, մեղուների, սարդերի և այլ անողնաշարավորների մարմնի չափերը փոքրացան 50-75%-ով։

Կլիմայի գլոբալ  փոփոխության ազդեցությունը կենսաբազմազանության վրա առաջացնում է լուրջ մտահոգություն կենսաբազմազանության կոնվենցիայի մասնակիցների մոտ։ Վերջիններս խոստովանում են, որ հնարավոր է  մեղմել կլիմայի փոփոխության հետևանքները և ադապտացվելու դրան՝ միաժամանակ  լավացնելով կենսաբազմազանության պահպանությունը։

1800-ական թթ․  համաշխարհային միջին ջերմաստիճանը  բարձրացավ 0,6 0C-ով, որն իր ազդեցությունն ունեցավ երկիր մոլորակի վրա։ Այսպես օրինակ 20-րդ դարում․

  • Համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացավ 10-20սմ-ով,
  • Շվեցարիայի սառցաբեկորների ընդհանուր ծավալը կրճատվեց 2/3-ով,
  • Արկտիկական սառույցների հաստությունը ամռան վերջին և աշնան սկզբին կրճատվեց 40%-ով։
  • Կիլիմանջարու լեռը կորցրեց սառույցի մասսայի 82%-ը։
  • Կլիմայի գլոբալ տաքացումը նպաստեց Արկտիկայում բնակվող սպիտակ արջերի բնակավայրերի և քանակի կրճատմանը։
  • Հարավային Ամերիկայում կրճատվում է պլանկտոնի պոպուլյացիան, որը հիմնական կեր է հանդիսանում հյուսիսային կետերի համար։ Ներկայումս  պահպանվել է կետերի շուրջ 300 առանձնյակ, որոնց կերի հասանելիությունը կրճատվել է կլիմայի փոփոխության պատճառով։
  • Խաղաղ օվկյանոսի շրջանում կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել արու ծովային կրիաների ծնելիության անկմանը և վտանգել այս տեսակի պոպուլյացիան։ Քանի որ վերջիններիս ձագերի ձվից դուրս գալը կախված է  շրջապատող միջավայրի ջերմաստիճանից, որի բարձրացման հետևանքով  առավել շատ ծնվում են  էգ առանձնյակներ։
  • Վագրերի առավել տարածված վայրերից մեկը Ասիան է, և ծովի մակարդակի բարձրացումը կարող է հանգեցնել այս տարածքների ոչնչացմանը՝ վտանգելով ասիական վագրերին։
  • Աֆրիկայում անապատացման հետևանքով կկրճատվի նաև  փղերի թվաքանակը։

Այս ամենի հետ կապված իրականացվում են մի շարք ծրագրեր՝ կլիմայի գլոբալ փոփոխությունը  մեղմելու համար․

  • Բնական էկոհամակարգերի պահպանում և վերականգնում․
  • Էկոհամակարգերի ծառայության պաշտպանության և արդյունավետության բարձրացում․
  • Վտանգված տեսակների բնակության վայրերի կազմակերպում և ծրագրում․
  • Հողային, ջրային և ծովային վերահսկվող տարածքների ստեղծում՝ հաշվի առնելով կլիմայական փոփոխությունների կանխագուշակումները։

Հայաստանում  ևս իրականացվել են ծրագրեր կլիմայի փոփոխության շրջանակներում, սակայն դրանք չեն ներառել կոնկրետ կենդանիների ադապտացիան նոր կլիմայական պայմաններում։  2014-2015թթ-ին  իրականացվեց «Սպիտակ արագիլների մշտադիտարկան» ծրագիր, որի շրջանակներում  ուսումնասիրվեց արագիլների պոպուլյացիան՝ Սուրենավան և Արմաշ գյուղերում (Արարատի մարզ)։ Կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով 1970-ական թթ-ին նկատվել են  սպիտակ արագիլների նստակյաց առանձնյակներ, որոնց թվաքանակը 2000թ-ից  սկսել է աճել  և  2014-2015թթ-ին արագիլների շուրջ 90%-ը արդեն վարում էր նստակյաց կենսակերպ։ Սպիտակ արագիլի պոպուլյացիայի զգալի մասը չի չվում երկրից  և հանդիսանում է ձմեռող տեսակ Հայաստանի համար։ Մենք պետք է օգնենք նրանց ադապտացվել, քանի որ վաղաժամ բների պատրաստումը կարող է հանգեցնել որոշ խնդիրների։ Ծրագրի հիմնական խնդիրներից է տեղադրել ապահով արհեստական բներ և դրանով օգնել թռչուններին ադապտացվել կլիմայական  փոփոխություններին։

 

Նյութի աղբյուր՝

1․«Birds  of Armenia»  Martin S.,Adamian,  Daniel, Jr. Klem  2000

2․«Սպիտակ արագիլների մշտադիտարկման ծրագիր» 2014-2015թթ զեկույց «Թռչնասերների Կենտրոն» ՀԿ

3․«Биоразнообразие и изменение климата»  Секретариат Конвенции о биологич еском разнообразии 2007 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն