Դելֆինների վերաբերյալ վարչական վարույթը կայացավ

17 Հնվ 2018

Դելֆինների վերաբերյալ վարչական վարույթը կայացավ

Սույն թվականի հունվարի 9-ին «Դելֆինոթերապիա Դիլիջան»-ի դելֆինների համար նախատեսված վարչական վարույթը կայացավ։ Հանդիպմանը ներկա էին «Civil Voice» ՀԿ փորձագետ, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, իրավաբան Արթուր Համբարձումյանը, բնապահպան Նաիրե Սահակյանը, տեսչական մարմնի անդամները, երրորդ կողմը բացակայում էր («Դելֆինոթերապիա Դիլիջան»)։

Հանդիպման շրջանակներում «Civil Voice» ՀԿ փորձագետ Սիլվա Ադամյանը, բնապահպան Նաիրե Սահակյանը ներկայացրեցին տեսչական  մարմնին դելֆիններին պահելու եվրոպական նորմերի կանոնները և Ռուսաստանի Դաշնության նախագծային փուլում գտնվող նորմերը։ Ըստ այս փաստաթղթերի լուրջ ուշադրություն պետք է դարձվեր դելֆինների համար նախատեսված լողավազանի կառուցվածքին։ Ինչպես գիտենք «Դելֆինոթերապիա Դիլիջան» կազմակերպությունը ներմուծել է Հայաստան 2 դելֆիններ, որոնք պահվում են վերը նշված ստանդարտներին  չհամապատասխանող լողավազանում։ «Civil Voice»-ի իրավաբան Արթուր Համբարձումյանը  տեսչությանը ներկայացրեց օրենքի շրջանակներում առկա մի շարք խնդիրներ։ ՀՀ-ի օրենքում չկա  անազատության մեջ  պահվող կենդանիների մասին  դրույթ՝  կապված դելֆինների պահման հետ։ Պարոն Համբարձումյանը ավելացրեց, որ  կազմակերպությունը ստացել է միայն  ներմուծման թույլտվությունը (CITES), սակայն չունի  թույլտվություն  ՀՀ Բնապահպանության Նախարարության կողմից դելֆիններին ՀՀ-ում պահելու և Առողջապահության Նախարարության կողմից դելֆինոթերապիա իրականացնելու համար։ Տեսչական մարմնի ներկայացուցիչներն ընդունեցին «Civil Voice» և «Թռչնասերների կենտրոն»   ՀԿ-ների կողմից ներկայացված բոլոր փաստարկները, սակայն վարույթը լիովին իրականացնելու համար պարտադիր էր 3-րդ կողմի  ներկայությունը («Դելֆինոթերապիա Դիլիջան»-ի), ուստի որոշում կայացվեց հանդիպում նշանակել 10 օրվա ընթացքում, բոլոր երեք կողմերի մասնակցությամբ։ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն