Ի պաշտպանություն կենդանիների

12 Հոկ 2017

Ի պաշտպանություն կենդանիների

Հոկտեմբերի 9-ին Թումոյի այգին մարդաշատ էր և կենդանաշատ: Civil Voice հասարակական կազմակերպությունը միջոցառում էր կազմակերպել՝ ի պաշտպանություն կենդանիների: Միջոցառումը նպատակ ուներ հանրության ուշադրությունը հրավիրել կենդանիների խնդիրների վրա, բարձրացնել իրազեկումը հատկապես վտանգված կենդանիների մասին:

Միջոցառմանը ներկա էին բնապահպաններ, խնդրով հետաքրքրված կենդանասերներ և երեխաներ: Այգում հատուկ տաղավար էր հատկացված փոքրիկների համար, որոնք կարող էին նկարել տարբեր կենդանիներ, ներկել դեմքերը կենդանիների նմանությամբ:

Միջոցառմանը ներկա Նիկ Իսրայելյանը, որը բացահայտել էր անգղերի որսագողության՝ մեծ աղմուկ հանած դեպքը, կարծում է, որ Հայաստանում կենդանիների պաշտպանության ոլորտում գիտելիքի մեծ պակաս կա:

Միջոցառմանը ներկա էին նաև Vetline շուրջօրյա անասնաբուժական կլինիկայի անասնաբույժերը։ Նրանք տալիս էին անվճար խորհրդատվություն կենդանասերներին։

Միջոցառման ավարտին տեսաշարով ներկայացվեց Հայաստանում կենդանիների պահպանության ոլորտի արդի խնդիրները՝ որսագողություն, արտադրական և պլաստիկ թափոնների ազդեցություն, անազատություն և այլն: 

Մանրամասները կից տեսանյութում․

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն