Մեր մասին
«Civil Voice»-ը (Հասարակական ձայն)
Շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2014թ.-ին` նպատակ ունենալով նպաստելու էկոլոգիական, սոցիալական և քաղաքացիական հասարակության կայացման հիմնախնդիրների լուծմանը: Կազմակերպությունը կոչված է պահպանելու շրջակա միջավայրը՝ կանխելով մարդկանց, կենդանիների ու բույսերի գոյության համար նախատեսված բնական պաշարների ոչնչացումը: Կազմակերպությունը նպաստում է բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծման գործընթացում հասարակության ակտիվ մասնակցությանը:
Մեր առաքելությունը
Նպաստել Հայաստանում առավել անվտանգ էկոլոգիական և բարեկեցիկ սոցիալական միջավայրի ձևավորմանը` շրջակա միջավայրի պահպանման, հանքարդյունաբերության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների ներդրման, օրենսդրության ու վարչարարության բարելավման և հանրային իրավագիտակցության բարձրացման ճանապարհով:
Մեր նպատակները
· Շրջակա միջավայրի պահպանում և բարելավում
· Բնապահպանական օրենսդրական դաշտի բարելավում
· Արդյունավետ, վերահսկելի հանքարդյունաբերությանն աջակցում
· Նպաստել նորարարական հասանելի տեխնոլոգիաների ներդրմանը հանքարդյունաբերության մեջ
· Սոցիալական և բնապահպանական պատասխանատվություն կրող հանքարդյունաբերության նպաստում
· Բնական էկոհամակարգի (անտառներ, կենդանական և բուսական աշխարհ, ջրավազաններ, օդային ավազան, հողեր և այլն) վերականգնում և պահպանում
· Քաղաքացիական հասարակության կայացման նպաստում
· Բնապահպանական և սոցիալական խնդիրներին առավել իրազեկ հասարակության ձևավորում
· Աջակցել հասարակության մասնակցությունը սոցիալական և շրջակա միջավայրի պահպանման խնդիրների լուծման հարցերում
· Բնապահպանական տեղեկատվության ստեղծման ու տարածման խթանում
· Էկոկրթության զարգացում
· Բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծման նպատակով համագործակցում կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն կրող կազմակերպությունների հետ
· Համագործակցություն միջազգային և տեղական կազմակերպությունների հետ հանուն մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության
· Հասարակական մոնիտորինգի անցկացում, բնապահպանական և սոցիալական կոռուպցիայի դեմ պայքար
· Հանքարդյունաբերող ձեռնարկությունների աշխատողների առողջության և աշխատանքային իրավունքների պաշտպանություն
· Հանքարդյունաբերական գոտիներում բնակչության առողջության պահպանման նպաստում
· Սոցիալական ձեռներեցության իրականացում
Civil Voice
Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն
Սերտիֆիկատներ
Տեսնել բոլորը
02 Սեպ 2016
2016 թվականի սեպտեմբերի 1-ին Civil Voice ՀԿ-ը ստացավ Շնորհակալագիր «Նարեկ» ծերանոցի կողմից:
25 Մայ 2016