Ջրամատակարարում՝ Լոր և Շենաթաղ համայնքներին

15 Օգս 2017

Ջրամատակարարում՝ Լոր և Շենաթաղ համայնքներին

2017 թվականի գարնանը Civil Voice ՀԿ Սյունիքի մասնաճյուղի անդամները խնդիրների վերհանման գործընթաց նախաձեռնեցին Սյունիքի մարզի գյուղական և քաղաքային համայնքներում։ Հատուկ ուշադրության էին արժանացել հեռավոր և սակավաբնակ գյուղերը։ Սիսիանի տարածաշրջանի Լոր և Շենաթաղ համայնքներում խնդիրների վերհանման ընթացքում պարզվեց, որ երկու համայնքներն էլ ունեն խմելու ջրի խիստ խնդիր։

Կազմակերպության անդամները ֆոնդահայթհայթման գործընթաց նախաձեռնեցին՝ խնդրի լուծման համար ֆինանսական աջակցություն գտնելու նպատակով։ Խնդիրը նաև բարձրաձայնվեց տեղական և մարզային իշխանությունների մոտ։ Արդյունքում, գտնվեցին բարերարներ, որոնց աջակցությամբ և մարզային իշխանությունների մասնակցությամբ երկու համայնքների խմելու ջրի խնդիրը լուծվեց։ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն