Civil Voice ՀԿ ներկայացուցիչները մասնակցեցին ԶՊՄԿ հանրային լսումներին

16 Հոկ 2015

Civil Voice ՀԿ ներկայացուցիչները մասնակցեցին ԶՊՄԿ հանրային լսումներին

Ս. թ. հոկտեմբերի 15-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տեղի ունեցավ՝ Քաջարանի հանքավայրի պաշարների արդյունահանման նախագծի փոփոխության հանրային լսում, որի ժամանակ կոմբինատի ներկայացուցիչները ներկայացրեցին մի շարք ծրագրեր՝արդունահանման ծավալների փոփոխության, ընդերքի տեղամասի ընդլայնման, թույլտվության ժամկետի երկարաձգման վերաբերյալ: Կոմբինատի տեխնիկական տնօրեն Աշոտ Մարգարյանը հայտարարեց, որ նախատեսվում է հանքավայրի արդյունահանման ծավալները հասցնել տարեկան 22 միլիոն տոննայի, ներկայիս՝ տարեկան 12,5 միլիոն տոննայի փոխարեն: Աշոտ Մարգարյանի ելույթից հետո ազդակիր համայնքների ղեկավարները, իրար հերթ չտալով ողջունեցին կոմբինատի ծրագրերը: Այնուհետև լսումների մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես եկան հարցադրումներով: Տեղեկացնենք, որ նախատեսվող 4 լսումներից սա առաջինն էր: “Civil Voice” ՀԿ Սյունիքի մասնաճյուղը պատրաստել է հարցադրումների և առաջարկությունների գրավոր փաթեթ, որը մինչ երկրորդ լսումները կներկայացվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ.

https://www.youtube.com/watch?v=2OVTqQgzMms

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն