Հանդիպում Կապանի գործող ՀԿ-ների հետ

12 Հոկ 2015

Հանդիպում Կապանի գործող ՀԿ-ների հետ

Կարևորելով մարզային բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ Civil Voice ՀԿ ներկայացուցիչները՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բաբկեն Հարությունյանի գլխավորությամբ այցելեցին Civil Voice ՀԿ Սյունիքի մասնաճյուղ և հանդիպում ունեցան Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Կապանի Կանանց Ռեսուրս կենտրոնի գրասենյակում, Civil Voice-ի նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցում էին Մեղու ՀԿ՝ Վլադիկ Ղուկասյանը, Ծիածան առաջնորդների կենտրոն՝ Սուսաննա Մարտիրոսյանը, Կայուն Զարգացում ՀԿ՝ Արմեն Փարսադանյանը, Կենի բնապահպանական ՀԿ՝ Գարեգին Գաբրիելյանը, Օրհուս կենտրոն՝ Աշոտ Ավագյանը, Խուստուփ բնապահպանական ՀԿ՝ Վլադիկ Մարտիրոսյանը, Քաղաքացիական երիտասարդական կենտրոն՝ Գայանե Բաբայանը, Կապանի կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ՝ Գոհար Աթայանը: Բաբկեն Հարությունյանը ներկայացրեց կազմակերպության գործունեությունն ու նպատակները, ինչպես նաև հայտարարեց ֆինանսական աջակցության մասին, եթե մասնակից հկ-ները Civil Voice-ին ներկայացնեն հստակ ծրագրեր:Մասնակիցները հետաքրքվեցին Civil Voice-ի քաղաքական, կրոնական ուղղվածության և ֆինանսական աղբյուրների մասին: Ծանոթանալով Civil Voice-ի գործունեության մանրամասներին, մասնակից ՀԿ-ները ներկայացրեցին իրենց կազմակերպությունների գործունեությունն ու ծրագրերը: Civil Voice հկ-ն շարունակելու է մարզային և արտերկրյա ՀԿ-ների հետ կապերի հաստատումն ու ամրապնդումը:

Կից ներկայացնում ենք տեսանյութը.

https://www.youtube.com/watch?v=Q_1xY00eTtU 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն