Այց Արփի լիճ

25 Հլս 2017

Այց Արփի լիճ

Civil Voice ՀԿ Գյումրու գրասենյակի ղեկավար Արսեն Վարդանյանը «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնի աշխատակիցների հետ համատեղ այց ունեցավ Արփի լիճ ազգային պարկ: 
Տեղում ուսումնասիրվեցին Արփի լիճ ազգային պարկի հնարավորությունները, ճանաչողական այց կատարվեց Արփի լիճ ազգային պարկի ուսումնական կենտրոններ և Արփի լճի ամբողջ երկայնքով տեղի ունեցան ուսումնասիրություններ՝ տարածքի պոտենցիալը ռացիոնալ օգտագործելու և այցելուների համար ավելի հետաքրքիր ներկայացնելու համար: 
Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվելու է գործողությունների փաթեթ և հաջորդ հանդիպումների ժամանակ ներգրավվելու են այլ փորձագետներ: 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն