Մասնակցություն «Թափանցիկ վտանգ» խորագրով միջոցառմանը

24 Հլս 2017

Մասնակցություն «Թափանցիկ վտանգ» խորագրով միջոցառմանը

Հուլիսի 22-ին Գյումրու  Բագրատունյաց պուրակում տեղի ունեցավ «Թափանցիկ վտանգ» խորագրով միջոցառումը: Այն իրազեկման նախաձեռնություն էր պլաստիկ շշերի և պոլիէթիլենային  տոպրակների վերաբերյալ, որի նպատակն էր մարդկանց ցույց տալ  ջրային և ցամաքային տարածքների աղտոտման վնասակարությունը: Այս նախաձեռնությանն իր մասնակցությունն ունեցավ նաև Civil Voice  հասարակական կազմակերպությունը: Նախ և առաջ պլաստիկ շշերով և պոլիէթիլենային տոպրակներով լցվեց Բագրատունյաց պուրակի շատրվանը, որն իհարկե նախագծի ավարտին մաքրվելու էր և կուտակված աղբն ուղարկվելու էր Աբովյանի շշերի վերամշակման գործարան:

Պուրակում առկա էին աշխատարաններ՝ մարդկանց ցույց տալու համար, որ կարճ ժամանակում կարելի է ոչ պիտանի նյութերից կիրառելի իրեր ստանալ: Տեղում կարվում էին կտորից տոպրակներ, որոնք կարող են փոխարինել պոլիէթիլենային տոպրակներին, որոնց կիրառության պարագայում չենք վնասի թե՛ բնությանը, թե՛ ինքներս մեզ: Մյուս աշխատարանում ցուցադրվում էր, թե ինչպես կարելի է պլաստիկ շշերին երկրորդ կյանք տալ:

Նախագծի կազմակերպիչ Ռուզաննա Բալոյանը նշում էր, որ այս նախաձեռնության վերաբերյալ մարդկանց արձագանքները տարբեր էին: 

Տեղում իրականացվեցին նաև էկոլոգիայի վերաբերյալ հարցումներ և այն մարդիկ, ովքեր ճիշտ պատասխանեցին հարցերին` նվեր ստացան տեղում կարված Էկո պայուսակներ: 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն