Օրգանական սնունդ

11 Հլս 2017

Օրգանական սնունդ

2017թ.-ի հուլիսի 4-ին Civil Voice ՀԿ Գյումրու գրասենյակը մասնակցեց հանդիպում-աշխատաժողովի՝ մարզի 70-ից ավելի ֆերմերների, օրգանական գնուղատնտեսությամբ զբաղվող, արտադրող խմբերի, օրգանական արժեշղթայի բոլոր շահագրիգիռ կողմերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումն անցկացվում էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակում:

Հանդիպումը նպատակ ուներ փորձառու մասնագետների օգնությամբ բացահայտելու օրգանական գյուղատնտեսությանն անցում կատարելու հնարավորություններն ու առավելությունները, օրգանական մթերքների արտադրության ողջ շղթան՝ արտադրությունից մինչև սպառում, օրգանական արտադրանքի հավաստագիր ստանալու բոլոր փուլերը:

Ներկայացվեցին նախկինում ձեռնարկված և արդեն իսկ հաջողություն գրանցած հաջողված պատմություններ:

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն