Civil Voice Գյումրու գրասենյակի մասնակցությունը հանրային քննարկմանը

26 Հնս 2017

Civil Voice Գյումրու գրասենյակի մասնակցությունը հանրային քննարկմանը

Civil Voice Գյումրու գրասենյակը մասնակցեց Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանում տեղի ունեցած Գյումրիի շրջանցիկ և Գյումրի-Բավրա ճանապարհային հատվածների վերակառուցման և բարելավման աշխատանքային նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ նախատեսված չորս հանրային քննարկումներից երկրորդին: Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի նպատակն է նպաստել երկրի տնտեսական աճին, հարևանների հետ ավելի սերտ փոխհարաբերություններին, ինչպես նաև արագ և ապահով ճանապարհի միջոցով թեթևացնել Գյումրի քաղաքի երթևեկությունը։

Ծրագիրը ներկայացվեց ներկաներին, որից հետո սկսվեց քննարկում, որի ընթացքում ներկաները նշեցին ծրագրի արդյունքում հնարավոր առաջացող խնդիրները (սողանքներ, ջրովի բարձր կարգի վարելահողերի կրճատում և այլն), և ներկայացրին մի շարք առաջարկություններ։ Ծրագրի ներկայացուցիչները խոստացան կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ հաշվի առնելով ներկաների առաջարկությունները և համայնքների շահերը։

Ծրագրի նախնական գնահատման հայտին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.mnp.am/?p=315։ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն