Գյումրու ժողովրդական ճարտարապետության հուշարձանների հանրայնացման էլեկտրոնային հարթակ

21 Հնս 2017

Գյումրու ժողովրդական ճարտարապետության հուշարձանների հանրայնացման էլեկտրոնային հարթակ

Civil Voice ՀԿ Գյումրիի գրասենյակի ներկայացուցիչները ներկա գտնվեցին «Choice - Մշակութային ժառանգություն՝ քաղաքացիական ներգրավվածության բարելավման հնարավորություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված Գյումրու ժողովրդական ճարտարապետության հուշարձանների հանրայնացման էլեկտրոնային հարթակի ուսումնա-տեղեկատվական հանդիպմանը:

Գյումրու ժողովրդական ճարտարապետության հուշարձանների հանրայնացման էլեկտրոնային հարթակը այդ հուշարձանների վերաբերյալ տեղեկությունների հավաքման, համակարգման, փոխանակման և տարածման համակարգ է, որն ապահովում է հետաքրքրված անձանց և կազմակերպությունների լայն մասնակցություն այդ գործընթացներում:

Թեմայի շուրջ ծավալված քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ գործընկեր կառույցների հետ աշխատանքներն ավելի խորացնել և հասնել ավելի մեծ արդյունքների:

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն