Թղթե Ինքնաթիռների Առաջնություն

19 Հնս 2017

Թղթե Ինքնաթիռների Առաջնություն

Հունիսի 18-ին Գյումրու երկաթուղային կայարանում տեղի ունեցավ թղթե ինքնաթիռների առաջնությունը, որը կրում էր բնապահպանական բնույթ։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, լրատվամիջոցներ, ինչպես նաև Civil Voice Երևանի ներկայացուցիչները և կամավորները։  Մասնակիցները կամավորների օգնությամբ ուսումնասիրեցին թղթե ինքնաթիռների տարբեր մոդելներ, պատրաստեցին մի քանիսը և այնուհետև մեծ ոգևորությամբ մասնակցեցին առաջնությանը։ Առաջնության մասնակիցների թիվը անցնում էր 50։ Տարիքային տարբեր խմբերում եղան հաղթողներ, ովքեր ստացան օրը հիշեցնող շապիկներ և Իմ Ֆռռիկը ապրանքանիշի հոլեր։  Քանզի միջոցառումն ուներ նաև բնապահպանական նշանակություն, հաջորդ միջոցառման ընթացքում ներկայացված կլինեն օգտագործված թղթերից պատրաստված գեղեցիկ դիմակներ։

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն