Պրեզենտացիա +

11 Մայ 2017

Պրեզենտացիա +

Շիրակի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի ու Ջինիշյան հիշատակի հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Պրեզենտացիա +» Չ՛կոնֆերանսը, որտեղ ազատ ու անկաշկանդ միջավայրում Գյումրիի ու Վանաձորի մի խումբ երիտասարդներ ու հասարակական ոլորտի ներկայացուցիչներ քննարկեցին բուհական համակարգի խնդիրները, ուսանող-դասախոս հարաբերությունները, ինչպես նաև ուսումնական մեթոդների լավ ու վատ կողմերը: Civil Voice ՀԿ Գյումրու գրասենյակի ղեկավար Արսեն Վարդանյանը հրավիրված էր կոնֆերանսին որպես բանախոս: Նա ներկայացրեց քաղաքացիական ակտիվիզմի և բնապահպանական ոլորտում երիտասարդների ներգրավվածության հետաքրքիր ու արդյունավետ փորձեր, խոսվեց նաև ուսանողների կյանքում ոչ ֆորմալ կրթության դերի և այդ բացը լրացնելու տարբերակների մասին: Ներկաների հետ քննարկվեցին Civil Voice ՀԿ Գյումրու և Երևանյան գրասենյակների հետ համագործակցության պատրաստակամությունը և հետագա քայլերը: 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն